20:31 29.12.2019
«Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հետ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է նաև իր հիմնադրամների գործունեության մասին:
«Ես երկու հիմնադրամ ունեմ, որոնց հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ: Իմ ամբողջ ջանքը ներդնում եմ այդ հիմնադրամների միջոցով պետությանն օգտակար լինելու մեջ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ երկու հիմնադրամն էլ ծավալուն աշխատանքային դաշտ ունեն և 2019 թվականին իսկապես բազմակողմանի աշխատանքներ են տարել. յուրաքանչյուրն՝ իր մասով:
Աննա Հակոբյանը հիշեցրել է, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջոցներով 200-ից ավելի երեխաներ ստացել են անվճար բուժօգնություն, սնունդ, հիվանդանոցում գտնվելու ընթացքում նրանց ընտանիքի անդամներն օգտվել են հոգեբանի ծառայությունից, որովհետև այն հիվանդության պարագայում, որ իրենք են հաղթահարում, դա շատ կարևոր է իրենց և ընտանիքի համար: Բժշկական անձնակազմն է վերապատրաստվել, բազմաթիվ ծրագրեր են կատարվել:
«Իմ քայլը» հիմնադրամի աշխատանքներն ավելի լայն շրջանակներ ունեն:
«Բոլորովին վերջերս ունեցանք դրամահավաք-երեկո, որի ժամանակ մանրամասն հաշվետվություն ներկայացրեցինք արված աշխատանքների վերաբերյալ: Շուտով հաշվետվությունը լրատվամիջոցների և հանրության համար հասանելի կլինի տեսահոլովակի տեսքով»,-նշել է նա:
Աննա Հակոբյանը հիշեցրել է, որ հեղափոխությունից հետո հիմնադրամների գործունեությունը դադարեցվել էր, շատ լուրջ խնդիրներ էին ի հայտ եկել, որոնք անհրաժեշտ էր արագ լուծել
«Իմ քայլը» տվեց «Լույս» հիմնադրամի խոստացած կրթաթոշակները: Այժմ ընթացքի մեջ է մեր կրթաթոշակային ծրագիրը»:
Վարչապետի տիկինը նշել է, որ մեկ տարվա ընթացքում շուրջ 700 մլն աշխատավարձ է տրվել Ֆիլհարմոնիկ նվագախմբին ու բազմաթիվ այլ ստեղծագործական խմբերի:
«Մեր ծրագրերը դեռ առջևում են: Ճգնաժամային իրավիճակում պետք է լուծումներ տրվեին և արվեց, բայց դա շարունակական է լինելու: Ես արդեն նշել եմ, որ այս երկու հիմնադրամները լուծում են այն խնդիրները, որոնց մասին պետությունը դեռևս չի մտածել, կամ հերթը դրան չի հասել»,-ասել է Հակոբյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում են լուծումներ և այն պահին, երբ պետությունը դաշտը կվերցնի իր հովանավորության տակ և կֆինանսավորի, իրենք դուրս կգանք այդտեղից և այլ տեղ իրենց անելիքները կփնտրեն:
Ինչ վերաբերում է հիմնադրամի հովանավորներին և արդյո՞ք նրանք անշահախնդիր են, Աննա Հակոբյանն ասել է, որ գուցե ինչ որ ակնկալիքներ կան պետությունից, որովհետև սովորույթի ուժը մեծ է, բայց շատ ժամանակ է անցել և բոլորի կասկածներն այդ առումով փարատվել են, բոլորի շահախնդիր մոտեցումները հօդս են ցնդել և չեն արդարացել: Բոլորը հասկացել են, որ այս հիմնադրամներին նվիրատվություններ անելու համար պարզապես պետք է արժևորել այդ ծրագիրը և ցանկանալ մասնակցություն ունենալ:
«Ես չեմ բացում և չեմ կարդում, թե ով է մեզ նվիրատվություն անում: Ինձ համար դա կարևոր չէ, ինձ համար դա ոչինչ չի փոխում»,-եզրափակել է Աննա Հակոբյանը:
Նշենք, որ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման շրջանակում երեկ երեկոյան հեռարձակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված: Ամբողջական հարցազրույցը կլինի հունվարի 1-ին՝ SHANTNEWS-ով:
10:20 20.08.2025
Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերըՍիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...
10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանըԼիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...