Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով մաղթում եմ բոլորիս այն ուժը, նպատակասլացությունն ու կամքը, որը Հայաստանի զարգացման երաշխավորն է․ Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով մաղթում եմ բոլորիս այն ուժը, նպատակասլացությունն ու կամքը, որը Հայաստանի զարգացման երաշխավորն է․ Արայիկ Հարությունյան

13:02 31.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել․

«Սիրելի՛ բարեկամներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Այսօր դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ:

Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության այդքան փոխլրացնող ոլորտները` նոր հնարավորություններ ու մարտահրավերներ ստեղծելով մեզ համար:

Վերարժևորելով մեր միասնական նախարարության գործունեությունը, որը ժամանակի ընթացքում սկսեցին կոչել նաև բովանդակության նախարարություն, չեմ կարող չնշել, որ կրթության ոլորտում այս տարի մեկնարկեցին համակարգային բարեփոխումներ, որոնց իրական արդյունքները կզգանք տարիներ հետո, թեև դրանք միասնական ու ամենօրյա աշխատանք են պահանջում`այսօր և վաղը։

Պետք է նշեմ այն ծրագրերը, որոնք միավորեցին կրթության ու մշակույթի ներուժը` այն բազմապատկելով մեր երեխաների ու երիտասարդների միջոցով:

Պետք է նշեմ մեր մշակույթի միջազգայնացման ու հանրահռչկաման համար իրականացված մեծ աշխատանքը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատերից ներս հնչեցին Կոմիտասի ու Թումանյանի անմահ անուններն ու բացահայտվեցին հայկական տառարվեստի գաղտնիքները:

Բազմատիվ նախագծեր ուղղվել են դպրոցաշինությանն ու դպրոցների զարգացմանը: Չէ՞ որ մեր երեխաները լավագույնին են արժանի:

Սպորտի ոլորտում մեր պատասխանատուների և մարզիկների ու մարզիչների ջանքերի արդյունքներն էլ կունենանք Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:

Պետք է նշեմ նաև այն ջանքերը, որոնք մեր մեծ թիմը գործադրում է ամեն օր`ավելի շոշափելի արդյունքներ ու մեծ ձեռքբերումներ ունենալու նպատակով:

Մենք` բոլորս, մեր ամենօրյա աշխատանքով ու կենսակերպով, մեր ընկերների, քույրերի ու եղբայրների, հարևանների ու բարեկամների հետ միասին, մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում մեր երկրի զարգացման համար:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով մաղթում եմ բոլորիս այն ուժը, նպատակասլացությունն ու կամքը, որը Հայաստանի զարգացման երաշխավորն է:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

10:20 20.08.2025

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:10 20.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

10:05 20.08.2025

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

BACK_TO_TOP