Էս հայհոյող երախները տեսեք` ոնց ենք փակելու․ Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Էս հայհոյող երախները տեսեք` ոնց ենք փակելու․ Նաիրա Զոհրաբյան

18:35 31.12.2019

Էս հայհոյող երախները տեսեք ոնց ենք փակելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և լուսանկրա հրապարակել, որտեղ օգտատերերից մեկը ներողություն է խնդրում իրեն վիրավորելու համար։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ես խոստանում եմ, որ օրենսդրորեն փակելու ենք ատելության խոսք և հայհոյանք տարածող յուրաքանչյուր երախ:

Երեկ ամանորյա իմ ուղերձի տակ, որը, կարծում եմ, սիրուն ու բարի մաղթանք էր, Էջմիածնի Պատկանյանի անվան թիվ 9 դպրոցի տղամարդ ուսուցիչը, ոմն Հրանտ Գալստյան, հայհոյանք էր գրել: Պատկերացնո՞ւմ եք, ուսուցիչ, որին վստահված է մեր երեխաների դաստիարակությունը: Ուսուցիչ, ով ունի կին, մայր, երեխաներ:

Բնականաբար, իմ փաստաբանը անմիջապես նյութեր նախապատրաստեց` դատարան դիմելու համար: Սակայն հայհոյող ուսուցիչը, հիշեցնեմ` անձնագրով տղամարդ, իր էջում հրապարակային ներողություն խնդրեց ինձանից, ասելով, թե չի գիտակցել ինչ է անում:

Սա այլևս ողբերգություն է և սա իմ, կամ առանձին վերցրած որևէ քաղաքական-հանրային գործչի մասնավոր հարցը չէ: Ատելությունը, իռացիոնալ, ագրեսիվ, քարուքանդ է անում ամեն ինչ և այլևս Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է:

Ես ասում եմ` ոչ մի հայհոյող այլևս անպատիժ չի մնալու: Կոչ եմ անում խորհրդարանի բոլոր խմբակցությունների իմ գործընկերներին, անմիջապես տոներից հետո, ակտիվորեն աշխատենք օրենքի նախագծի վրա, որը ատելության խոսքը, հայհոյանքը կբերի քրեական պատասխանատվության դաշտ:

Բավական եղավ հանդուրժենք հիվանդներին և անհաջողակներին, որոնց միակ բաստիոնը հայհոյանքն ու ապականությունն է:

Այլևս ոչ մի ստահակի զիջում չի լինելու»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

12:11 20.08.2025

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների […] ...

SHANTNEWS

12:00 20.08.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

11:55 20.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:48 20.08.2025

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

11:41 20.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

11:35 20.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP