Նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

Նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

20:35 31.12.2019

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ,

Շուտով կշրջենք մեր պատմության եւս մեկ՝ 2019 թվականի էջը: Կշրջենք ապագայի հանդեպ հույսով ու հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով:

Անցնող 2019 թվականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր: Մենք միասին անցանք մեր պետականության ամրապնդման եւս մեկ փուլ:

Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020 թվականին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր և արդյունքներ։

Եվ ես բոլորիս մաղթում եմ ողջամտություն, կարգապահություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն:

Ամեն Աստծո օր մենք մտածում ենք մեր մեծ ու փոքր ընտանիքների մասին՝ մեր տան ու մեր Հայրենիքի մասին: Հայրենիքը սկսվում է ընտանիքից: Իսկ ընտանիքից սկսվում է մեր միասնական Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անկախության և անվտանգության պաշտպանությունը: Մեր հավաքական կամքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ունի դրսևորման մեկ ճակատ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգություն և հզորություն:

Ընտանիք…

Ընտանիքը նաև հոգևոր ու բարոյական անվտանգության երաշխիքն է, մեր արժեհամակարգի հիմքը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները, մեր բանակը, մեզ պահապան հուսալի ամրոցը…

Չմոռանանք նաև, որ մեր ընտանիքի անդամ են մեզ անծանոթ անցորդը, հացթուխը, որը գիշերով մեզ համար հաց է թխում, սահմանին կանգնած զինվորը, որի ծնողը և ընտանիքը սրտատրոփ սպասում են նրան, բժիշկը, որը մարդու կյանքը փրկելով՝ դառնում է նրա հարազատը, ծաղկավաճառը, որից գնած ծաղիկներով ուրախացնում ենք մեր սիրելիներին,հող մշակող գյուղացին, որն իր բարիքներն է հասցնում բոլորիս, մանկապարտեզի դայակը, որը խնամում է մեր փոքրիկին, յուրաքանչյուրը, ով սեր, երջանկություն, ուշադրություն, հոգատարություն է պարգևում մանուկներին…

Սերը, համերաշխությունը և հանդուրժողականությունը թող իշխող լինեն բոլոր ընտանիքներում, նաև մեր քաղաքական և հասարակական կյանքում…

Հոգատարությունը ընտանիքի հանդեպ հոգատարություն է Հայրենիքի հանդեպ՝ Գյումրիից Գորիս, Սյունիքից Լոռի,

Արցախից Տավուշ… Եկեք ընտանիքով ճանաչենք Հայրենիքը։

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Ապագան հիմնված է կրթության, գիտելիքի, մշակույթի և նոր տեխնոլոգիաների վրա: Հայաստանը կարո՛ղ է և պե՛տք է դասվի այն երկրների շարքը, որոնք փոքր են, սակայն՝ հաջողած ու հզոր, որոնք ունեն լսելի ձայն։ Մենք ունենք շատ հստակ առավելություն. փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։

Լինենք նավահանգիստ համաշխարհային տվյալների օվկիանոսում: Ծրագրավորումից գնանք դեպի արհեստական բանականություն, մաթեմատիկայից՝ դեպի մաթեմատիկական մոդելավորում, ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից՝ դեպի գիտական նորարարություններ:

Բայց հիշենք, որ անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում:

Հանդուրժող լինենք միմյանց հանդեպ, սակայն անհանդուրժող՝ անհանդուրժողականության, կոռուպցիայի և հասարակական պարսավելի երևույթների հանդեպ:

Հայրենիքը չի կարող տնտեսապես հզոր լինել, եթե այնտեղ գերակայողն օրենքը չէ։ Մենք պետք է օրենքի երկիր լինենք ոչ միայն լավ օրենք ընդունելով, այլև օրենքը հարգելով և կիրառելով: Սահմանադրությունը և օրենքները պետք ընկալվեն ոչ թե որպես սոսկ իրավաբանական փաստաթուղթ, այլ՝ որպես մշակույթ և կենսակերպ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի:

Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին,

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին:

Առանձնահատուկ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին եւ նահատակված հերոսների ընտանիքներին, միայնակ կամ ծերանոցում գտնվող հայրենակիցներին, բազմազավակ ընտանիքներին, առողջապահության աշխատակիցներին եւ նրանց խնամքի տակ գտնվող հիվանդներին, Հայաստանի Հանրապետության մանուկ քաղաքացիներին,

Բոլորին…

Թող Աստված պահապան լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ հայ Ժողովրդին:

Շնորհավոր Նոր տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

11:30 20.08.2025

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ […] ...

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

11:00 20.08.2025

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

Սպիտակ տունը դիտարկում է Հունգարիան և Շվեյցարիան որպես հնարավոր վայրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև առաջիկա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդող եռակողմ գագաթնաժողովի համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների։ ԱՄՆ նախագահը անձամբ քննարկել է Բուդապեշտում հանդիպում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ […] ...

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

10:53 20.08.2025

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ, Al Hadath հեռուստաընկերությանը հայտարարել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։ «Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական […] ...

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

10:48 20.08.2025

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024 թ. համապատասխան ցուցանիշը: Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7% […] ...

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

10:40 20.08.2025

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ԺԱԲ) կցուցադրի հիպերձայնային հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր Չինաստանի մայրաքաղաքում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված է ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտարարել է զորահանդեսի անցկացման ղեկավար աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, ՉԺՀ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի օպերատիվ վարչության պետի […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

10:35 20.08.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։ «Ի դեպ, կարծում եմ՝ նրանք միջուկային զենք կունենային չորս շաբաթվա ընթացքում», – օգոստոսի 19-ին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Ամերիկայի նախագահը իրեն […] ...

BACK_TO_TOP