Իտալիան կանգնած է քաղաքական փակուղու առջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

Իտալիան կանգնած է քաղաքական փակուղու առջև

11:27 28.05.2018

Իտալիան հայտնվել է քաղաքական ճգնաժամի առջև: Երկրի նախագահ Սերջիո Մատարելլան հրաժարվել է ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակել Իտալիայի խոշորագույն  «5-աստղ» կուսակցության առաջարկած թեկնածուին՝ Պաոլո Սավոնային: Մատարելլան հավանություն է տվել Իտալիայի վարչապետի պաշտոնի հավանական թեկնածու Ջուզեպե Կոնտեի առաջարկած բոլոր թեկնածուներին, բացի Սավոնայից: Իտալիայի նախագահն իր որոշումը բացատրել է նրանով, որ առաջարկված թեկնածուն դեմ է ԵՄ անդամակցությանը, ինչը կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը: Այսպիսով, կառավարություն կազմելու Կոնտեի ջանքերը ձախողվել են, և նա հրաժարվել է վարչապետությունից:

Իտալիան արդեն 11 շաբաթ է՝ կանգնած է քաղաքական փակուղու առջև: Մարտին կայացած ընտրություններից հետո Իտալիան կառավարություն չի կազմել, քանի որ քաղաքական խմբերը չեն կարողանում մեծամասնություն կազմել:

«5-աստղ» կուսակցության անդամ Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ նախագահ Մատարելլային կարող են իմփիչմենթ հայտարարել ՝ համաձայն սահմանադրության 90-րդ հոդվածի, ըստ որի նախագահը կարող է պաշտոնից ազատվել մեծամասնության պարզ քվեարկությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

13:12 13.08.2025

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

13:06 13.08.2025

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

12:49 13.08.2025

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...

BACK_TO_TOP