Ռուսական Су-57-ը` ամերիկյան F-35-ի փոխարեն. Անկարան սպառնում է Վաշինգտոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

Ռուսական Су-57-ը` ամերիկյան F-35-ի փոխարեն. Անկարան սպառնում է Վաշինգտոնին

12:47 28.05.2018

Թուրքիան կարող է ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն գնել ռուսական Су-57 կործանիչներ: Այս մասին հայտարարել է թուրքական Yeni Safak պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թուրքիան նման քայլի կարող է դիմել, եթե ԱՄՆ-ն արգելափակի F-35-ի մատակարարումը Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով:

«Անկարան մտադիր չէ հրաժարվել ինքնաթիռներն ունենալու իր իրավունքից, որոնք պետք է ստանա հունիսին», – նշված է հոդվածում:

Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն Риа Новости-ն տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու շրջանակներում Ռուսաստանը կարող է մատակարարել հինգերորդ սերնդի Су-57 կործանիչների արտահանվող տարբերակը, սակայն այժմ այդ մասին խոսելով՝ Անկարան քաղաքական ազդանշան է հաղորդում Վաշինգտոնին:

«Այդ սցենարը լիովին իրատեսական է: Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Անկարային կարող է C-400 մատակարարվել, իսկ այսօր այդ պայմանագիրը արդեն իրականացած փաստ է: Սակայն այժմ, կարծես, սա ընդամենը ազդանշան է, որը թուրքական ԶԼՄ-ներն ուղարկում են, որպեսզի ԱՄՆ-ն չափը չանցնի, և Թուրքիան ցույց տա, որ միշտ էլ այլընտրանք ունի: Նման հնարավորության մասին հայտարարելով՝ Թուրքիան ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ այդ շանտաժը չի անցնի», – մասնավորապես ասել է Կորոտչենկոն:

Հիշեցնենք, որ Թուրքիան C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համաձայնագիր էր կնքել Ռուսաստանի հետ անցյալ տարվա դեկտեմբերին: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի ներկայացուցիրչները բազմիցս քննադատել են Անկարային այս գործարքի համար՝ նշելով, որ դա կարող է բացասաբար ազդել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման գործարքի վրա: Ի պատասխան դրա՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել էր, որ Անկարան պատասխան քայլեր կձեռնարկի Վաշինգտոնի դեմ, եթե կործանիչների մատակարարումն արգելափակվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

13:12 13.08.2025

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

13:06 13.08.2025

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

12:49 13.08.2025

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...

BACK_TO_TOP