13:01 12.01.2020
Դուք հետևո՞ւմ եք առողջ ապրելակերպի կանոններին: Վստա՞հ եք, որ դա ճիշտ ձևով եք անում: Ամեն առավոտ ուտում եք վարսակի շիլա և օրվա ընթացքում խմում եք երկու լիտր ջուր, սակայն դա արդեն հնացած մոտեցում է:
Միֆ N1. Գլխավորը ամեն օր նախաճաշելն է, ցանկալի է՝ վարսակ ուտելը
Ամեն մարդ առանձնահատուկ է, այդ պատճառով ոչ բոլորն են տաք հագեցնող նախաճաշի կարիք ունենում: Կան մարդիկ, ովքեր արթնանալուն պես քաղցի զգացում են ունենում և պետք է սնվեն, բայց կան նաև մարդիկ, ովքեր արթնանում են, սակայն սնվելու ցանկություն են ունենում միայն ժամեր անց: Այդ պատճառով վերջիններս թեթև նախաճաշ են ունենում, իսկ ճաշի համար ընտրում են առավել սննդարար ուտելիքներ:
Միֆ N2. Ճիշտ սնունդը քաղցրից հրաժարվելն է
Իրականում դա ճիշտ չէ: Քաղցրը վնասում է օրգանիզմին միայն այն դեպքում, երբ այն չարաշահում են: Մարդկային ուղեղը չի կարող նորմալ աշխատել առանց գլյուկոզայի: Մենք այն ստանում ենք տարբեր մրգերից, շաքարից, հյութերից ու շիլաներից: Միայն թե, եթե ցանկանում եք շոկոլադ ուտել, պետք չէ ուտել ամբողջ սալիկը, այլ բավարարվել մի քանի կտորներով: Շաքարի մեծ քանակությունը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի:
Միֆ N3. Սառեցված մրգերն ու բանջարեղենը օգտակար ոչինչ չունեն
Դա սխալ կարծիք է: Մեր օրերում մրգերն ու բանջարեղենը հավաքվելուց հետո անմիջապես սառեցվում են, այդ պատճառով դրանցում պահպանվում է օգտակար նյութերի միայն 70 տոկոսը: Տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սառեցված ու թարմ միրգ-բանջարեղենի մեջ գրեթե հավասար քանակությամբ վիտամիններ կան:
Միֆ N4. Օրվա մեջ պետք է խմել երկու լիտր ջուր
Ինչպես արդեն ասվել է, ամեն մարդ յուրահատուկ է, յուրահատուկ է նաև ամեն մարդու օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը: Ընդունված է կարծել, որ մարդ իր քաշի ամեն կիլոգրամի դիմաց պետք է 30 միլիլիտր ջուր օգտագործի, իսկ եթե շատ շոգ է կամ մարզվում է, ապա 30-ի փոխարեն 40 միլիլիտր ջուր օգտագործի: Կարելի է խմել ոչ միայն ջուր, այլև ուրիշ ոչ ալկոհոլային խմիչքներ՝ հյութ, թեյ, սուրճ կամ կոմպոտ: Եթե ձեր օրգանիզմը ջրի կարիք չի զգում, ստիպողաբար պետք չէ խմել:
Միֆ N5. Հաց ուտելիս ջուր խմելն արգելված է
Իրականում այդպես չէ: Սնվելու ժամանակ ջուր կարելի է խմել, երբեմն դա նույնիսկ պարտադիր է, եթե ուտելիքը չափից դուրս չոր է:
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...