14:29 07.01.2020
Արշավախմբի ղեկավար Տիգրան Վարագ Շահբազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեպի Արտանիշ կազմակերպված քայլարշավից տպավորությունները: Նա մասնավորապես գրել է.
«Ամեն արշավ սկսվում է հրահանգավորումից, որի ամենակարևոր կետը, ամենամեծ խնդրանքս ու պահաջս է քայլել շարքով։ Շարքով քայլելն անվտանգ է, բոլորը քայլում են մի տեմպով, խումբը դառնում է մի օրգանիզմ։ Շարքով քայլելը հեշտ է։ Շարքը խոսում է խմբի կարգապահության մասին։
Ամեն հրահանգավորումից առաջ ես պատրաստ եմ այն հարցին թե բա խի՞ ենք շարքով քայլում։ Ամեն արշավին գտնվում է մեկը, ով անպայման քայլում է շարքից դուրս։ Միշտ կա մեկը, ում պետք է անընդհատ հիշեցնել մտնել շարք, ում պետք է բացատրել, որ անկախ քո տարիքից, փորձից ու դիրքից դու էս խմբի մասնիկ ես ու պարտավոր ես պահել խմբի կանոնները։
Արշավների ընթացքում հաճախ եմ արտաբերել էն միտքը, որ մեր երկիրը էն ժամանակ երկիր կդառնա, երբ բոլորս կսովորենք արշավի ընթացքում քայլել մի շարքով։ Դա կնշանակի կարգապահ հասարակություն ունենալ։
Մեկնարկի կետում կանգնած պետք է հրահանգավորեի ու սկսեինք վերելքը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեցի՝ բա ու՞ր են ձերոնք, քանի որ իմ տվյալներով նրա հետ պետք է լինեին իր ընկերները։ Էրիկը խորհրդավոր ժպիտով ասաց՝ հենա, գալիս են։ Հեռվում երևաց 4 նույնանման մեքենայից կազմված շարասյուն, որոնցից դիմացինի վրա կարմիր-կապույտ լույսեր էին վառվում-հանգում։ Ժպտալով Էրիկին ասացի՝ էս կարո՞ղ ա վարչապետն ա գալիս։ Ասածիս մեջ ոչ մի լրջություն չկար, զուտ արտաբերեցի էդ միտքը, քանի որ մեքենաների շարասյունը միշտ ասոցացվում է երկրների առաջին դեմքերի հետ։ Ես ոչինչ չգիտեի։ Մեքենաները կանգնեցին, վարչապետը իջավ։ Ինչպես միշտ ժպիտը դեմքին, ձեռքը պարզեց սկսեց բարևել արշավի մասնակիցներին։
Անկեղծ ասած մի պահ պապանձվեցի, մտքումս հրահանգավորումն էր ֆռում։ Ինքս իմ հետ ընկա հարցուպատասխանների մեջ։ Բա որ շարքով չքայլի, ոնց եմ մտցնելու շարք, դե լավ վարչապետ ա, չնայած ինչ տարբերություն, ով ուզում ա ըլնի, բա ուրիշին ոնց ես ասում մտի շարք, մարդ ա էլի, ինչ տարբերություն, բայց դե վարչապետն ա է, վերջ, ես իմ գործն եմ անում, կանոնները բոլորի համար են։
Սկսեցի հրահանգավորումը։ Էն պահին երբ ասեցի ինձնից առաջ ոչ ոք չի անցնում, վերջից գալու է Հրաչուհին, Հրաչուհուց հետ չընկնեք։ Վարչապետը սկսեց փնտրել Հրաչուհուն, նույնիսկ առաջ եկավ թեքվեց, որպեսզի տեսնի ում մասին է խոսքը, ումից հետ չի կարելի մնալ։ Ձեռքով ցույց տվեցի, գլխով արեց։ Սկսեցինք քայլել։
Վարչապետը մտավ շարք ինչպես բոլորը։ Ինձնից հետո երևի 7-8-րդն էր։ Առաջին 5 րոպեյից հետո սիրտս ընկավ տեղը։ Վարչապետին նկատողություն անելու անհրաժեշտություն չի լինելու։ Նիկոլը քայլում էր շարքով։ Ժպտալով մտածեցի՝ դե սրանից հետո թող մեկը դուրս գա արշավների ժամանակ շարքից, ասելու եմ՝ տո դու քանի գլխանի ես, սկի Նիկոլն ա մեր հետ շարքով քայլել։
Ընթացքում հենց նկատում էի վարչապետի շնչառությունը դժվարանում է հարցնում էի արդյո՞ք կանգնել, հանգստանալու անհրաժեշտություն կա։ Ասում էր՝ դու ասա, ոնց ասես, դու ես խմբի ղեկավարը։
Որոշել էի գագաթին նկարվենք, պատկերացնում էի ոնց կարձագանքի արշավային համայնքը։ Մտածում էի ոնց կուրախանան մերոնք, բայց նաև վախում էի մի քանի հոգի նախանձից ինֆարկտ կտանի։ Մեկ էլ պահի տակ մտքովս անցավ բա որ չհասնի գագաթ։ Հետո էլ պտտվեցի նայեցի քայլքին, հասկացա որ չէ, հաստատ կհասնի, բայց ամեն դեպքում որոշեցի հիմա նկարվենք, զգացի որ չեմ համբերի մինչև գագաթ։
Նկարվեցինք գնաց «Ֆեյսբուք»։ Հետո վարչապետը լայվ մտավ։ Ու տեղի ունեցավ փոքրիկ հեղափոխություն մեր բնագավառում ու անսովորը դարձավ սովորական։
Շարունակում էինք քայլել, վարչապետը հանգիստ քայլում էր շարքի մեջ։ Թիկնապահները շարքից դուրս էին գալիս, հետ ու առաջ էին ընկնում։ Դա իմ համար էական չէր։ Իրենք ծառայության մեջ էին։
Հասանք գագաթ։ Խորհրդակցելով խմբի հետ, Նիկոլը լայվ մտավ և Արտանիշի գագաթից իր խաղաղության ուղերձը հղեց տարածաշրջանին։
Գագաթից իջնելիս ինչպես միշտ շարքը խախտվեց։ Իջնելուց շարք պահելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Սարի կեսին Նիկոլն ասաց՝ բայց ինչի՞ էլ շարքով չենք քայլում, շարքով ավելի հեշտ էր։
Անսովորը դարձավ սովորական։ Նախքան սա, ոչ մի իշխանության ժամանակ երկրի առաջին դեմքը չէր բարձրացել սար որևէ խմբի հետ։ Մեզ համար մեծ պատիվ էր, որ հենց մեզ հետ որոշեց գալ վարչապետը։ Armenian Geographic -ի պատմության մեջ, իհարկե, սա բացառիկ օր էր։
Ողջ գրառումս պտտվում էր շարքով քայլելու շուրջ։ Շարքը կարգապահություն ա։ Շարքով քայլող վարչապետը մեզնից մեկն ա, որովհետև ինքը կտրված չի իրականությունից, Նիկոլը արշավի ընթացքում որոշումներ չէր կայացնում ու հրահանգներ չէր տալիս, որովհետև հասկանում էր, որ եթե միացել ա պրոֆեսիոնալ խմբի, ուրեմն պետք ա ենթարկվի խմբի կանոններին։
Վարչապետը չմոռացավ գովազդել արշավային տուրիզմը։ Կոչ արեց մարդկանց ապրել առողջ, բարձրանալ սարեր, ճանաչել հայրենիքը։ Գնալիս բոլորին հաջող արեց, շնորհակալություն հայտնեց արշավի համար ու գնաց, մի 5 քայլից կանգ առավ հայացքով փնտրեց ինձ (այսինքն՝ խմբի ղեկավարին։Ճ) ու ձեռքով արեց, ասաց՝ Տիկ, հաջող:
Չգիտեմ՝ որքանով ստացվեց ներկայացնել մեր երեկվա արշավը, բայց երեկ չգրեցի, որովհետև մի քիչ հուզված էի։
Շնորհակալություն Էրիկ Գրիգորյանին։ Ձեր ներկայությամբ ու խորհուրդներով փոխեցիք շատերի պատկերացումները։
Հիմա ես ունեմ այն հարցի պատասխանը, թե որն է եղել իմ կյանքի ամենամեծ անակնկալը»:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...