Սերգեյ Բագրատյանը` Հարկային օրենսգրքի փոփոխությունների լավ ու վատ կողմերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

Սերգեյ Բագրատյանը` Հարկային օրենսգրքի փոփոխությունների լավ ու վատ կողմերի մասին

21:17 10.01.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է այն փոփոխություններին, որոնք կատարվել են Հարկային օրենսգրքում և արդեն ուժի մեջ մտել.

«Մեր խմբակցությունը կողմ է պրոգրեսիվ վարկատեսակին,  ոչ այս: Մենք դեմ ենք քվեարկել՝ հիմնավորելով, որ պրոգրեսիվ հարկ կիրառելու դեպքում մենք հավասար հնարավորություններ ենք ստեղծում բոլոր շահառուների համար: Այս դեպքում 200 հազար քաղաքացու հարկումը թողնում ենք նույն մակարդակի, որոնք ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: Մնացածը շահում են բավականին լուրջ գումարներ: Ցածր վճարվող քաղաքացուն զրկում ենք այս արտոնությունից օգտվելու հնարավորությունից»,- ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ կառավարության քայլն իրենց համար, ամեն դեպքում, հասկանալի է: 80 հազար քաղաքացիներ ստվերից դուրս են եկել:

 

Հիշեցնենք,  որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր անցած տարվա ամռանը: Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական մասն առնչվում է եկամտային հարկի դրույքաչափերին:

Փոփոխությունների վերաբերյալ մանրամասները՝ այստեղ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:43 21.08.2025

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

15:35 21.08.2025

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

15:28 21.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

15:22 21.08.2025

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

15:15 21.08.2025

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

15:07 21.08.2025

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...

BACK_TO_TOP