Նա պարզապես անտեղյակ է. Հրանտ Բագրատյանը՝ Միխեիլ Սահակաշվիլու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

Նա պարզապես անտեղյակ է. Հրանտ Բագրատյանը՝ Միխեիլ Սահակաշվիլու մասին

10:53 11.01.2020

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ հայտարարությանը:

«Այսօր Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, արձագանքելով Ն.Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։ Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։ Երկրորդ, բարեբախտաբար մեր թիմն ունի ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ պատմական գնահատականներ։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ մ.թ. 4-5 դարերում, ՀՀ-ն ներկա գներով 1 շնչի հաշվով ունեցել է 1.0-1.2 հազ դոլար։ Երկիրը կուշտ էր, երանելի։ Վրաստանն այդ ժամանակ ավելի քան 2 անգամ զիջում էր ՀՀ ցուցանիշին և գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհներից հեռու։ Մենք աշխարհի 5 լավագույն երկրների ցանկում էինք։

Լավ կյանքը և ՀԱԵ-ու կողմից սահմանած հարկերը, ավաղ, 5-րդ դարի սկզբին պատրանք ստեղծեցին, թե պետություն պետք չէ, ՀԱԵ-ն բավական է։ Արդեն 5-րդ դարում տնտեսական ակտիվությունն անիմաստ դարձավ։ 6-րդ դարի սկզբին վրացական եկեղեցին առանձնացավ հայկականից։ Վրաստանը սկսեց տնտեսապես ծաղկել։ Դատապարտված էինք ինքնաոչնչացման եթե արաբները մեզ չգրավեին։ Նրանց կողմից սահմանած փողային հարկը, հողը վարձակալությամբ մանր տնտեսություններին հանձնելը խրախուսեցին ապրանքա-դրամական հարաբերությունները։ Արդյունքում 9-րդ դարի վերջում հայկական պետականությունը վերականգնվեց։ Դժբախտաբար սա չբերեց երկարատև արդյունքի հողի պետականացման և ապա աստիճանաբար ՀԱԵ-ին հանձնելու պատճառով։

Թուլացած տնտեսությունն էր պատճառը, որ 6 մլն-ոց պետությունը չկարողացավ դիմադրել Տուղրիլի և Ալփարսլանի բանակներին։ Այնուամենայնիվ, Բագրատունյաց Հայաստանը սկզբում 1.5 անգամ Վրաստանից լավ էր ապրում։ Ինչ վերաբերում է Կիլիկիային, որտեղ հողի մասնավոր սեփականություն կար, ապա այնտեղ կյանքը մի քանի անգամ ավելի բարեկեցիկ էր, քան Հայքը կամ Վրաստանը։ Սկսած Թամար թագուհու ժամանակաշրջանից մինչև ԽՍՀՄ 70-ական թվականները Հայաստանը շատ վատ էր Վրաստանից։ Բայց ահա խորհրդային Հայաստանը այնցյալ դարի 70-ականների վերջում կրկին անցավ Վրաստանից։

Այնպես որ ՄՍ-ն պարզապես անտեղյակ է»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:43 21.08.2025

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

15:35 21.08.2025

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

15:28 21.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

15:22 21.08.2025

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

15:15 21.08.2025

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

15:07 21.08.2025

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...

BACK_TO_TOP