20:00 11.01.2020
Ամանորյա տոներից հետո սննդակարգին հետևելը բարդ է: Բայց կա մի քանի մթերք, որ օգնում են արագ այրել ճարպը և նպաստում նիհարելուն:
Կոճապղպեղ
Կոճապղպեղի արմատն արագացնում է նյութափոխանակությունը և բարելավում ստամոքսի արյունամատակարարումը՝ նպաստելով ճարպային բջիջների այրմանը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս կոճապղպեղ ավելացնել թեյի, ջրի կամ սննդի մեջ: Այդկերպ ոչ միայն հնարավոր կլինի գեղեցիկ կազմվածքին վերադառնալ, այլև բարելավել մաշկի վիճակը: Կոճապղպեղն օգնում է օրգանիզմն ազատել թունավոր նյութերից:
Սակայն այն մարդիկ, ովքեր ունեն գաստրիտ, ստամոքս-աղիքային տարբեր խնդիրներ, պետք է զգույշ լինեն կոճապղպեղն օգտագործելիս: Պետք է օգտագործել այն քիչ-քիչ:
Դարչին
Օրական կես գդալ դարչինը բարելավում է նյութափոխանակությունը և արյան մեջ իջեցնում շաքարի պարունակությունը: Եթե այն ավելացվի սննդի մեջ, ապա կակտիվանա նյութափոխանակությունը և պետք չի լինի դիմել դիետաների:
Ձու
Սպիտակուցի մեծ պարունակությունը նվազեցնում է ախորժակը, իսկ դեղնուցի մեջ կան A, E, D և К վիտամիններ: Դիետոլոգների կարծիքով՝ նախաճաշին 2 ձու ուտելը հնարավորություն է տալիս օրվա մեջ ավելի քիչ կալորիական մթերք ուտել: Խոսքը քաղցրի, հացի մասին է, դրանք ուտելու ցանկություն ավելի քիչ է լինում:
Բրոկկոլի
Վիտամին С-ն ունակ է իրանը դարձնել ավելի նեղ: Օրվա ընթացքում բավական է ուտել 35-40 գրամ բրոկկոլի՝ բարելավելու նյութափոխանակությունը և ազատվելու ավելորդ կիլոգրամներից:
Կաղամբ
Օրգանիզմը թունավոր նյութերից ազատվելու համար պետք է օգտագործել նաև սպիտակ կաղամբ: Այն կարելի է ուտել ցանկացած տեսքով՝ հում, շոգեխաշած: Մթերքը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, դրանք օգնում են մարսողական համակարգին և բարձրացնում իմունիտետը:
Կաղամբը պարունակում է նաև կալցիում, ինչն էլ ամրացնում է ոսկորերը, ատամները, մազերը, նաև եղունգները:
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...