Մանչեստերյան ակումբների վեճի «պատճառը» Իբրահիմովիչն էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Մանչեստերյան ակումբների վեճի «պատճառը» Իբրահիմովիչն էր

11:23 12.12.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայում մանչեստերյան երկու ակումբների հանդիպումից հետո, վեճ էր ծագել հակառակորդ թիմերի ֆուտբոլիստների միջև, իսկ Ժոզե Մոուրինյոն պլաստիկե շշով հարվածել էր «Մանչեստեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի գլխին: Այս իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել բրիտանական լրատվամիջոցներում: Եվ ահա պարզվել է միջադեպի ևս մեկ պատճառ: Հաղթանակից հետո «Մ. Սիթիի» ֆուտբոլիստները  առիթը բաց չեն թողել ծաղրել Զլատան Իբրահիմովիչին, որը դուրս է եկել խաղադաշտ 77-րդ րոպեյին:  

«Իբրա, դու շատ ես խոսում, բայց քիչ շարժվում»,- ասել է հակառակորդ ակումբի ֆուտբոլիստներից մեկը:

Սադրանքին «Մ.Յունայթեդի» ֆուտբոլիստները արձագանքել են անմիջապես: Լեզվակռիվը վերածվել է 20 ֆուտբոլիստի մասնակցությամբ ծեծկռտուքի: Պարզվել է սակայն, որ կոնֆլիկտը շատ ավելի շուտ է սկսվել, դեռ մինչև դերբին, ու մեղավորն այստեղ Մոուրիյոյից ոչ պակաս սկանդալային Իբրահիմովիչն էր:  Խաղից առաջ հենց Իբրահիմովիչը հայտարարել էր, որ «Սիթիին» չի կարելի համեմատել ոչ միայն «Յունայթեդի», այլև նույնիսկ միայն իր հետ:  

 «Անձամբ ես ավելին եմ, քան «Մանչեստեր Սիթին»: Ես ավելի մեծ եմ, ավելի շատ   պարգեվներ ու երկրպագուներ ունեմ   քան այդ ակումբն ամբողջությամբ: Անգամ «Սիթիի» երկրպագուները իմ հետ հանդիպումից հետո դառնում են իմ ֆանատները»,- հայտարարել էր Զլատանը: 

Հիշեցնենք որ «Մանչեստեր Յունայթեդը», որը առաջնությունում առայժմ երկրորդն է,  վերջին 40 տնային խաղերում առաջին պարտությունը կրեց, իսկ «Մանչեստեր Սիթին» ընթացիկ առաջնությունում առայժմ անպարտելի է և վստահորեն գլխավորում է մրցաշարայի աղյուսակը:  Ինչ վերաբերում  մեծ աղմուկ հանած այս միջադեպին, ապա այն  այժմ հետաքննում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

21:34 09.05.2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

21:01 09.05.2025

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

Opta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

20:39 09.05.2025

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

20:16 09.05.2025

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...

SHANTNEWS

20:00 09.05.2025

SHANTNEWS

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

19:53 09.05.2025

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...

BACK_TO_TOP