18:00 14.01.2020
Սանկտ Պետերբուրգի տարեց բնակիչը՝ հայազգի Ժորա Միրզոյանը, հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության բժիշկն իրեն ծեծի է ենթարկել: Դրա հետևանքով Միրզոյանին շտապօգնության մեկ այլ մեքենայով տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
76-ամյա Ժորա Միրզոյանի կինը պատմել է, որ ամուսինը նախկինում սրտի կաթված է ստացել և առիթմիա ուներ: Հունվարի 9-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ճնշումը հասել է 190-ի, սկսել է շնչահեղձ լինել: Նրանք շտապօգնություն են կանչել: Ժամանած բժիշկներին ամուսինները հայտնել են, որ կգնան միայն պատերազմի վետերանների հոսպիտալ:
«Մենք պայմանավորվեցինք, մեզ ասացին, որ այնտեղ մեզ սպասում են: Ինքներս տաքսիով չէինք կարող գնալ, քանի որ ամուսինս կարող էր կտրուկ վատանալ ճանապարհին»,- պատմել է կինը:
Նա ասել է՝ բժիշկներն ամուսնուն բուժօգնություն չեն ցուցաբերել, սակայն հրավիրել են նստել մեքենան: Երբ ճանապարհին վարորդը այլ ուղղություն է վերցրել` ուղևորվելով այլ հիվանդանոց, հիվանդը զայրացել է և սկսել հարվածել պատուհանին: Մեքենան կանգ է առել, բժիշկ Բոնդարևը դուրս է եկել մեքենայի առաջամասից, հետաքրքրվել՝ ինչ է պատահել: Հիվանդի պահանջին՝ իրեն տեղափոխել կոնկրետ կլինիկա, բժիշկը կտրուկ արձագանքել է.
«Ուր ուզեմ, այնտեղ էլ կտանեմ»:
Հիվանդը փորձել է դուրս գալ մեքենայի սրահից, սակայն բժիշկը փորձել է նրան ուժով պահել:
«Նա ամուսնուս կոկորդից բռնեց, փակեց բերանը և սկսեց խեղդել: Ես սկսեցի գոռալ: Բժիշկը հարվածեց ամուսնուս քթին, սկսեց արյուն գալ: Ես ցանկանում էի նրանց միջև կանգնել, սակայն բուժքույրը ինձ հրեց և ձեռքերս մեջքիս հետևում պահեց»,- պատմել է Միրզոյանի կինը:
Բուժքույրը փորձել է կանգնեցնել Միրզոյանի քթի արյունահոսությունը, որից հետո նրանց բաց են թողել: Տարեց ամուսինները դիմել են ոստիկանություն, որտեղից նրանց տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այնտեղ էլ տարեց տղամարդուն հետազոտել են և քթին կարեր դրել:
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին20:27 20.08.2025
«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...