Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն այսօր չընտրվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն այսօր չընտրվեց

19:59 14.01.2020

Այսօր Շիրակի մարզպետարանում անցկացվել է Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթ, որին մասնակցելու համար նախապես հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝ մանկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանը, նույն հիվանդանոցի, նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը: Վերջինս, սակայն, այսօր մրցույթին չի մասնակցել ներկայացված թերի փաստաթղթերի պատճառով, ինչպես նաև հանձնաժողովին չի ներկայացրել հիվանդանոցի զարգացման 5-ամյա ծրագիր: Մրցույթն ընթացել է 2 թեկնածուի միջև։ Մրցույթի ամբողջ ընթացքին հետևել է նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

2 թեկնածուների գիտելիքները հանձնաժողովը ստուգեց 3 փուլով․ առաջին փուլն առնչվում էր օրենքների իմացությանը, 2-րդը՝ կառավարման գործառույթների մասին նրանց օրենսդրական գիտելիքներին։ Իսկ 3-րդ փուլն արդեն բուժհաստատության զարգացման հնգամյա ծրագրերի ներկայացումն էր, որտեղ թեկնածուներն իրենց պատկերացումներն ունեին հիվանդանոցի հետագա գործունեության մասին:

Մանկական բուժհաստատության 15 տարվա տնօրենը կարևոր ձեռքբերումները շեշտադրեց: Դրանցից մեկն էլ՝ 2012 թվականից հիվանդանոցում գործող ծննդաբերական բաժանմունքի աշխատանքն է, որտեղ ծննդաբերությունների 13 տոկոս աճ է գրանցվել այն դեպքում, երբ Գյումրիում ծնունդների թիվը պակասել է: Սա տնօրենը արդյունավետ ղեկավարման արդյունք համարեց:

480 մլն դրամ պետպատվերի գումարի դիմաց տարեկան հիվանդանոցը 110 մլն դրամի վճարովի ծառայություններ է ապահովել անցած տարի։ 10 տարիների ընթացքում նոր սարքավորումներով է զինել հիվանդանոցը, նույն ծրագրերը միջազգային դոնորների շնորհիվ շարունակվելու են: Ապագայի անելիքներն էլ հիվանդանոցում մանկական կարդիոլոգիայի և ուռոլոգիայի բաժանմունքներ բացելն է լինելու, որոնք մարզում բացակայում են, ինչի պատճառով հիվանդ երեխաները Երևան են ուղեգրվում բուժման:

Մյուս թեկնածուն՝ Ժորժիկ Սերոբյանը, նույն հիվանդանոցում է աշխատում արդեն 14 տարի, հիվանդանոցի ֆինանսավարչարարությանը չի տիրապետում, Շիրակի մարզպետարանից էլ տվյալներ չեն տրամադրել՝ ասելով, որ դրանք գաղտնի են։

Նա իր զարգացման ծրագրում ավելի շատ կարևորել է բուժծառայությունների որակի բարձրացումը, այդ թվում՝ լաբորատոր հետազոտությունների։

Նշեց, որ բնակիչները հիվանդանոցի լաբորատոր հետազոտությունների արդյունքներին այնքան էլ չեն վստահում ու մասնավոր բուժհաստատություններ են շատ դիմում:

Ըստ թեկնածուի՝ բժիշկը պետք է հիվանդների նկատմամբ հավասար վերաբերմունք դրսևորի և ոչ թե պետպատվերով բուժվող հիվանդի նկատմամբ այլ մոտեցում լինի, վճարովի ծառայությունում սպասարկվողի նկատմամբ՝ մեկ այլ: Բուժօգնության որակի մասին շեշտադրումները, որոնք կային հիվանդանոցի զարգացման 5-ամյա ծրագրում, թեկնածուն հետո նշեց, որ դրանք ընդհանրական էին ու բոլոր բուժհաստատություններին են վերաբերում:

3-րդ փուլից հետո հանձնաժողովն անցավ քվեարկության: 7 անդամներից բոլորի կողմ ձայներին արժանացավ Աշոտ Կուրղինյանը, 6 կողմ և 1 դեմ ձայն էլ հավաքեց Ժորժիկ Սերոբյանը։

Նրանք երկուսն էլ ճանաչվեցին մրցույթի հաղթողներ: Նրանցից մեկին եռօրյա ժամկետում Շիրակի մարզպետը կնշանակի տնօրեն: Հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքերով՝ իր խիղճը հանգիստ է, մրցույթը հաղթահարել է, հուսով է՝ մարզպետն արդարացի որոշում կկայացնի: Իսկ այն խոսակցությունները, թե մրցույթի ելքը կանխորոշված է ու ինքն է հաղթելու, Ժորժիկ Սերոբյանը հերքում է՝ ասելով, թե եթե նման բան լիներ, ապա ինքը մենակ կշարունակեր մրցույթը, ինչը չեղավ:

Մինչ այդ, մրցույթի կանխորոշված ելքի մասին շրջանառվող լուրերի շարքում էին տնօրեն Աշոտ Կուրղինյանին առողջապահության նախարարի սատարման, իսկ Ժորժիկ Սերոբյանին՝ Շիրակի մարզպետի հետ ունեցած մտերմության մասին խոսակցությունները:

Աշոտ Կուրղինյանն ասում է, որ Սերոբյանի մեքենան շատ են տեսել մարզպետարանի առջև կայանած, իսկ Ժորժիկ Սերոբյանը պնդում է՝ նման բան չկա: Իսկ մրցույթի ավարտից հետո 2 թեկնածուներն էլ մարզպետարանից հեռացան ձեռքսեղմումով, վերջնական որոշումը Շիրակի մարզպետինն է, արդյունքի մասին կհայտնեն 3 օրից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP