17:49 16.01.2020
Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 711 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 95,6%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ Երևանի մանկական բժշկական կազմակերպություններում:
Հունվարի 15-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 70 կանչ, նախորդ տարվա 107 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 15 կանչ, նախորդ տարվա 26 կանչի փոխարեն:
Շարունակվում է գրիպի Ա H1N1 և Բ տեսակների, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս) շրջանառությունը:
Կրթական կազմակերպություններում ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման, դիտարկման արդյունքներով` հունվարի 16-ի դրությամբ ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 142 դպրոցում և 22 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացնում է համապատասխան կառույցներին:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով ձեր հաշվառման պոլիկլինիկա,
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
հագնվե´ք եղանակին համահունչ,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենային։
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...