17:55 16.01.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի գործընկերներ
հունվարի 13-ին ՀՔԾ կողմից ծանուցվեցի, որ մերժվել է քրեական գործի հարուցումը քաղաքապետի և տեղակալի պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։ Ուսումնասիրելով 38 էջանոց մերժման որոշումը արձանագրում եմ հետևյալը․
– քննող մարմինը չի իրականացրել գործի համակողմանի քննություն։ Չեն վերհանվել այն հանգամանքները, որոնք մատնանշել էի բացատրությանս մեջ, և նույնիսկ բացատրության չի կանչվել այն պաշտոնյան, ում տիրապետած տեղեկությունը գործի հարուցման համար էական նշանակություն ուներ, ինչը առանձնահատուկ կերպով գրավոր ներկայացրել էի,
– տրված բացատրություններով մնացել են բազմաթիվ չպատասխանված հարցադրումներ, որոնք քննիչը անտեսել է։ Կան բազմաթիվ իրարամերժ պնդումներ, որոնց հանգուցալուծումը քննող մարմինը տվել է ի օգուտ քաղաքապետարանի գործադիր պաշտոնյաների՝ փաստերը կշռադատելիս կողմնակալություն ցուցաբերելով,
– ՀՔԾ քննիչը գործի հանգամանքները վերհանելիս «շտապել» է գնահատականներ տալ այնպիսի երևույթների, որոնց վերհանումը այս փուլում չէր կարող իրականացնել,
– և վերջապես ՀՔԾ-ն իրեն վերապահել է այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չէր կարող տալ և որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծել քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների համար։Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելը քաղաքական ազդեցությունների արդյունք է, որով փորձ է արվում կոծկել կատարված գործողությունների հանցավոր բնույթը։ Հավանաբար Փաշինյանը չէր կարող թույլ տալ, որ իր թիմի քաղաքապետը թեկուզ կարճվող գործում ունենար մեղադրյալի կարգավիճակ։
Իմ հրապարակային խոսքում երբևէ չեմ նշել, որ ներգրավված անձինք պետք է անպայմանորեն դատապարտվեն կամ առավել ևս ազատազրկվեն։ Դա դատարանի որոշելիքն է։ Բայց նույնիսկ քրեական գործի հարուցման մերժումը ինձ՝ որպես քաղաքապետի գործունեությունը վերահսկող ավագանու անդամի զրկում է արդարության վերականգնման ճանապարհին իրավապահ մարմինների գործողությունների միջոցով ապօրինությունները վերհանելու ակնկալիքից։ Նույնիսկ եթե քաղաքապետը, ինչպես որ նախատեսում է, ազատի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին անփույթ գործավարության համար, միևնույնն է չեմ համարի խնդիրը լուծված, քանի որ բուն դերակատարները, ովքեր նախաձեռնել են այս ամենը, չեն առերեսվի արդար քննության հետ։
Օրենքով նախատեսված կարգով վերադաս բողոք եմ ներկայացնելու գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել այս որոշումը և հարուցել քրեական գործ։ Ի վերջո, ինձ հետաքրքիր է յուրայինները արտոնյա՞լ են, թե՞ ոչ»:
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:50 22.08.2025
Լուլա դա Սիլվան հերքել է իր կրկնօրինակների և կլոնավորման մասին լուրերըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ իր քաղաքական մրցակիցները միտումնավոր տարածում են կեղծ տեղեկատվություն՝ իրեն վարկաբեկելու համար։ «Մեր երկրում գործում է իսկական ստի գործարան։ Օրինակ՝ կան կեղծ պնդումներ, որ ես արդեն մահացել եմ։ Որ ես իրականում կլոն եմ։ Մյուս օրը ես վազքով բարձրանում էի նստավայրի աստիճաններով, որից հետո ասացին, որ դա […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...
10:30 22.08.2025
Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել […] ...