18:11 16.01.2020
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից:
ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝
2014 թվականին` 14, 4 մլն դրամ
2015 թվականին` 23,4 մլն հազար դրամ
2016 թվականին` 23,4 մլն դրամ,
2017 թվականին` 127 մլն դրամ,
2018 թվականին` 187 մլն դրամ,
2019 թվականին` 352,2 մլն
2020 թվականին նախատեսվել է 671,7 մլն դրամ:
Մինչև 2018 թվականը պետական միջոցներով հատկացված ֆինանսավորումը նախատեսված է եղել բացառապես խմբակավարների աշխատավարձի համար:
2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար:
Ընդգծենք, որ 2019 թվականի պետական բյուջեով ի սկզբանե նախատեսված էր միայն խմբակավարների աշխատավարձը: Հավելյալ 834 մլն 250 հազար դրամի հատկացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի հավելյալ հարկային մուտքերի հաշվին: Խմբակավարների վերապատրաստման համար ֆինանսավորում երբեք չի հատկացվել: 2020-ի 671,7 մլն դրամը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ:
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:30 14.06.2025
Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանըԹենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառովՀայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...