Հին ու բարի մուլտհերոսները խոսում են հայերեն․ Shant kids հեռուստաալիքի անակնկալը փոքրիկ հեռուստադիտողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

Հին ու բարի մուլտհերոսները խոսում են հայերեն․ Shant kids հեռուստաալիքի անակնկալը փոքրիկ հեռուստադիտողին

22:11 18.01.2020

Shant kids հեռուստաալիքի հեռուստադիտողների համար «Շանթը» հերթական անակնկալն է պատրաստել: Բոլոր ժամանակների ամենասիրելի մուլտֆիլմերը Shant kids-ով կհեռարձակվեն միայն հայերեն:

Գեղեցիկի և բարու ընկալումը, այն զգալու և գնահատելու ընդունակությունը հատկանիշներ են, որոնք ձևավորվում են մանկուց: Այդ ժամանակ է, որ ի հայտ են գալիս անհատի բնավորությունը, լավին և բարուն ձգտելու կամքը: Գաղտնիք չէ, որ այդ ամենում շատ մեծ նշանակություն ունի այն, թե ինչ է տեսնում ու լսում երեխան: Այս դեպքում մուլտֆիլմերն իրենց բովանդակությամբ ու մատուցմամբ որոշիչ դեր ունեն:

Հենց դա հաշվի առնելով՝  «Շանթ» հեռուստաընկերությունն իր փոքրիկ հեռուստադիտողների համար հատուկ առաջարկ ունի: Այսպիսով, խորհրդային տարիների մուլտֆիլմերի ոսկե ֆոնդն իր գույներով ու բազմազանությամբ էկրան կբարձրանա հայերեն կրկնօրինակմամբ ու հնչյունավորմամբ:

Չարաճճի գայլը, ճարպիկ նապաստակը, մեղրասեր արջուկ Վինի Թուխը, ընկերասեր Չեբուրաշկան ու մյուս մուլտհերոսները փոքրիկների հետ հայերեն կխոսեն SHANT DIGITAL TV-ի Shant kids հեռուստաալիքի եթերում: «Դե սպասիր» մուլտֆիլմի սերիաների կրկնօրինակումն արդեն ավարտված է ու հասանելի Shant kids հեռուստաալիքի մեր հեռուստադիտողներին:

Եթե այս ընթացքում դեռ չեք հասցրել դրանք դիտել, խնդիր չէ, կարող եք մտնել հավելվածի տեսադարան բաժին և մանուկների համար նախատեսված հատվածում գտնել սիրելի մուլտֆիլմն արդեն հայերեն տարբերակով:

Տարբեր մուլտֆիլմերի հերոսների հնչյունավորած ու հիմա էլ գայլի կերպարը կրկնօրինակող Արման Նավասարդյանի համար «Դե սպասիր» մուլտֆիլմի դեպքում ամեն ինչ այլ է. այստեղ հատուկ հիշողություններ կան: Ե՛վ կրկնօրինակում են, և՛ հաճույքով վերհիշում սիրելի մուլտֆիլմն ու հարազատ կերպարներին:

Առիթը եղավ, ու Արման Նավասարդյանը փոքրիկ նապաստակին հետապնդող գայլին, իսկ Տաթև Ղազարյանը նապաստակին է կրկնօրինակում: Կերպարներն այնքան հարազատ ու թանկ են, որ հնչյունավորումն ինքնըստինքյան է ստացվում:

«Դե սպասիր» մուլտֆիլմը պատրաստ է: Պատրաստման փուլում են բազմաթիվ այլ` արդեն ճանաչված ու սիրված մուլտֆիլմեր ևս, ոչ միայն խորհրդային տարիներից։ Մուլտֆիլմեր, որոնք երեխաներից շատերի առօրյայի անբաժանելի մասն են: Օրինակ` ավելի ժամանակակից «Մաշան և արջը» մուլտֆիլմը։ Մուլտֆիլմ, որի սերիալներից մեկը YouTube-ում ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել և ամենաշատ դիտվող տեսանյութերի ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Պատկերացնո՞ւմ եք՝ այս մուլտֆիլմը ձեր փոքրիկները հայերեն դիտելու հնարավորություն են ունենալու:

Ահա և մեր Մաշան՝ իրականում 7-ամյա Սյուզին: «Մաշան ու արջը» մուլտֆիլմին մեր փոքրիկ հերոսուհին 4 տարեկանից է ծանոթ, ամբողջ մուլտֆիլմն անգիր գիտի: Մաշային էլ շատ լավ է ճանաչում, իր և Մաշայի միջև նմանություններ էլ տեսնում է:

Ընկերուհիներից, որոնց հետ դեռ մինչ օրս էլ գրեթե ամեն օր «Մաշան և արջը» մուլտֆիլն են դիտում, խորհուրդներ է ստացել և նոր եկել կրկնօրինակելու իրենց սիրելի մուլտհերոսուհուն: Չամաչես` ընկերուհու` Մարգարիտայի խորհուրդն է: Ընկերուհու խորհուրդն է, թե տաղանդը, բայց Սյուզին առանց ամաչելու ու զարմանալի նմանությամբ կրկնօրինակում է Մաշային:  Պարզվեց՝ ոչ միայն կրկնօրինակում է, այլև իր հերոսուհուց սովորում:

Ահա այսպես, ճիշտ ընտրված դերասանական կազմով ու մանրակրկիտ` ամեն հնչյունին ուշադրություն դարձնելով այստեղ բոլորին քաջ ծանոթ ու սիրելի մուլտֆիլմերը հայերեն շունչ են ստանում:

Ոչ միայն փոքրերին, այլև մեծերին են հաճելի պահեր սպասվում: Ի վերջո, բոլորս էլ մեր մանկությունից ենք: Սպասումն ավելի է մեծանում, երբ մանկության սիրելի հերոսները հայերեն են խոսելու:

Հիշեք` Shant kids հեռուստաալիքի հետ ձեր փոքրիկին հայկական մանկություն է սպասվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

10:40 20.08.2025

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ԺԱԲ) կցուցադրի հիպերձայնային հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր Չինաստանի մայրաքաղաքում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված է ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտարարել է զորահանդեսի անցկացման ղեկավար աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, ՉԺՀ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի օպերատիվ վարչության պետի […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

10:35 20.08.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։ «Ի դեպ, կարծում եմ՝ նրանք միջուկային զենք կունենային չորս շաբաթվա ընթացքում», – օգոստոսի 19-ին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Ամերիկայի նախագահը իրեն […] ...

Վենեսուելայի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի մեջ

10:30 20.08.2025

Վենեսուելայի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի մեջ

Միացյալ Նահանգները սպառնում է Վենեսուելայում և Լատինական Ամերիկայի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ասվում է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ գերատեսչության ղեկավար Իվան Գիլ Պինտոյի Telegram ալիքում։ «ԱՄՆ վարչակազմը դիմում է սպառնալիքների և զրպարտության՝ մեղադրելով Վենեսուելային թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, ինչը ցույց է տալիս Վաշինգտոնի քաղաքականության անհամապատասխանությունն ու ձախողումը տարածաշրջանում», – նշում է Արտաքին […] ...

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

10:20 20.08.2025

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:10 20.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

10:05 20.08.2025

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...

BACK_TO_TOP