«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով

14:40 29.01.2020

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել խորհրդային և ռուսական հայտնի կինոստուդիայի լավագույն մուլտֆիլմերը:

«Թողարկելով Shant Kids մանկական հեռուստաալիքը, որի պոտենցիալ լսարանը ամբողջ աշխարհի հայկական Սփյուռքն է, մենք չէինք կարող պատկերացնել եթերային ցանցը առանց խորհրդային գլուխգործոցների: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ հերոսները խոսելու են հայերեն, ապա կարող ենք ասել, որ կրկնակի ուրախություն կպարգևենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին:

Չէ՞ որ մենք ինքներս գիտենք, թե ինչ ճշմարիտ արժեքներ կան այդ ֆիլմերում: Դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այսօր փոքրիկների լսարանին մատուցվող բազմազան, բայց երբեմն խիստ կասկածելի բովանդակությունը: Մուլտֆիլմերը, որոնցով մեծացել են մի քանի սերունդներ, արդիական և պահանջված են նաև հիմա թե´ Հայաստանի, թե´ Սփյուռքի հեռուստադիտողի համար: Սփյուռքի պարագան ուզում եմ հատուկ նշել, քանի որ այնտեղ նաև շատ սուր է դրված հայոց լեզվի պահպանության հարցը»,- ասել է «Շանթ» ՀԸ նախագահ Արթուր Եզեկյանը:

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցևի խոսքերով՝ գործընկերությունը հայկական հեռուստաընկերության հետ «Սոյուզմուլտֆիլմ»-ի համար օրինակելի և հետաքրքիր փորձ է:

«Մենք   հաճույքով ընդունեցինք հայ գործընկերների առաջարկը: Սա փաթեթային պայմանագրի առաջին օրինակն է, երբ  համաձայնություն է ձեռք բերվում ամբողջ ոսկե ընտրանու թարգմանության և հեռարձակման համար: Հաճելի է, որ այդպիսի համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի հետ. չէ՞ որ մենք բազմաթիվ ընդհանրություններ ունենք. մեր կինոմատոգրաֆիան կարծես միահյուսված լինի: Մենք անհամբերությամբ ենք սպասում, թե երբ հնարավորություն կլինի լսել մեր հերոսների հայերեն խոսքը»,- ասել է Բորիս Մաշկովցևը:

«Շանթ» հեռուստաընկերությունը ֆիլմերի և սերիալների սեփական արտադրությամբ առաջատարն է Հայաստանում և արդեն 20 տարի զբաղվում է նաև կրկնօրինակմամբ: Խորհրդային շրջանի մուլտիպլիկացիայի դասական գործերի որակյալ կրկնօրինակման համար հեռուստաընկերությունն ամբողջությամբ թարմացրել և տեխնիկապես հագեցրել է կրկնօրինակման իր ստուդիան:

«Սոյուզմուլտֆիլմ»-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն պատրաստ են հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմի բոլոր սերիաները: Մուլտֆիլմերը կցուցադրվեն Shant Kids և Shant Premium ալիքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

10:53 20.08.2025

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ, Al Hadath հեռուստաընկերությանը հայտարարել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։ «Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական […] ...

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

10:48 20.08.2025

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024 թ. համապատասխան ցուցանիշը: Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7% […] ...

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

10:40 20.08.2025

Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ԺԱԲ) կցուցադրի հիպերձայնային հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր Չինաստանի մայրաքաղաքում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված է ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտարարել է զորահանդեսի անցկացման ղեկավար աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, ՉԺՀ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի օպերատիվ վարչության պետի […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

10:35 20.08.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։ «Ի դեպ, կարծում եմ՝ նրանք միջուկային զենք կունենային չորս շաբաթվա ընթացքում», – օգոստոսի 19-ին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Ամերիկայի նախագահը իրեն […] ...

Վենեսուելայի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի մեջ

10:30 20.08.2025

Վենեսուելայի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի մեջ

Միացյալ Նահանգները սպառնում է Վենեսուելայում և Լատինական Ամերիկայի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ասվում է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ գերատեսչության ղեկավար Իվան Գիլ Պինտոյի Telegram ալիքում։ «ԱՄՆ վարչակազմը դիմում է սպառնալիքների և զրպարտության՝ մեղադրելով Վենեսուելային թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, ինչը ցույց է տալիս Վաշինգտոնի քաղաքականության անհամապատասխանությունն ու ձախողումը տարածաշրջանում», – նշում է Արտաքին […] ...

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

10:20 20.08.2025

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...

BACK_TO_TOP