«Առնվազն տարակուսելի». ՀՔԾ-ն` Գևորգ Կոստանյանի` հրապարակային քննարկում կազմակերպելու առաջարկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

«Առնվազն տարակուսելի». ՀՔԾ-ն` Գևորգ Կոստանյանի` հրապարակային քննարկում կազմակերպելու առաջարկի մասին

19:15 03.02.2020

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի` այսօր տարածած հայտարարությանը:

ՀՔԾ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Անդրադառնալով Գևորգ Կոստանյանի կողմից այսօր լրատվամիջոցներով տարածված հայտարարությանը` հարկ ենք համարում հայտնել, որ նա Մարտի 1-ի քրեական գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, համաձայն որոնց` մեղադրյալի, տվյալ դեպքում` Գ. Կոստանյանի կամ նրա պաշտպանի խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին, պետք է ունենա միջնորդության ձև, որը, դատավարական ընթացակարգերին համապատասխան ներկայացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Այսինքն` առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ:

Ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել Մարտի 1-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա նման հնարավորություն Գ. Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ:

Չնայած դրան` եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք` Կոստանյանն ասել էր, թե պատրաստ է պատասխանել նախաքննական մարմնի հարցերին, բայց հրապարակայնորեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:43 21.08.2025

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

15:35 21.08.2025

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

15:28 21.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

15:22 21.08.2025

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

15:15 21.08.2025

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

15:07 21.08.2025

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...

BACK_TO_TOP