12:31 07.02.2020
Ծանրաբեռնված, ոգևորության, դժվարությունների ու մարդկային ռեսուրսների դեֆիցիտի տարի: Տավուշի մարզպետն այս բառերով է բնութագրել 2019 թվականը, իսկ ընդհանուր տարին բավարար է համարել` ասելով, որ լավ աշխատանք է կատարվել:
Խոսելով առանձին ոլորտների մասին` մարզպետը նշել է, որ շատ ոլորտներում տարեկան ֆինանսավորումը գերազանցել է նախատեսվածը, կատարվել են զգալի ներդրումներ:
«2018թ. Տավուշի ընդհանուր ֆինանսական, տնտեսական ծավալը տարբեր ոլորտներում կազմել է 29.8 մլրդ դրամ, իսկ 2019-ին, պլանավորված 30.5 մլրդ դրամի փոխարեն կատարվել է 46.6 մլրդ դրամի ընդհանուր շրջանառություն: Սա բավական մեծ ցուցանիշ է մարզի համար և այդ ցուցանիշը նաև որոշակի առումով կարևոր տրամպլին է և պատասխանատվություն 2020-ին ավելի կարևոր հանգրվանների հասնելու համար»,- ասաց մարզպետը:
Տնտեսական ցուցանիշների առումով աճ է գրանցվել արդյունաբերության, փոքր ու միջին ձեռնարկության ոլորտում` նախատեսված 1.3 մլրդ դրամի փոխարեն ներդրումները կազմել են 2.5 մլրդ դրամ:
Զբոսաշրջության ոլորտում 2019-ին ծրագրվել է 1.1 մլրդ դրամ, բայց ծախսվել է 3 անգամ ավելի մեծ գումար՝ 3.3 մլրդ դրամ: Այստեղ նախարարը առանձնացրեց փոքր հյուրատների, հյուրանոցների զարգացումը, գյուղական տուրիզմի զարգացումը և այլն:
Գյուղտնտեսության ոլորտում ևս աճ է գրանցվել: 2019-ին պլանավորվել է 7 մլրդ դրամից փոքր-ինչ ավել, բայց կարողացել են ապահովել 10 մլրդ դրամից ավելի ներդրում, որը 30 տոկոսով գերազանցել է նախատեսված ցուցանիշը: Կարևոր ծրագրերից մարզպետն առանձնացրեց վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը, տոհմային անասնաբուծարանի ներդրումը, լիբանանյան սոճու անտառների ստեղծումը և այլն:
Բնապահպանության ոլորտի մասին խոսելիս մարզպետը նշեց, որ այստեղ ևս ապահովվել են նախատեսվածից ավելի ներդրումներ, իսկ ամենամեծ ձեռքբերումը համարեց անտառի կառավարման ոլորտում կատարած արմատական փոփոխությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին20:27 20.08.2025
«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...