Սուրեն Պապիկյանն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Սուրեն Պապիկյանն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը

13:37 07.02.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող աշխատանքային ընթացակարգերին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է և ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն»,- նշել է Սուրեն Պապիկյանը  և հավաստիացրել, որ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ իր իրավասությունների շրջանակում արագորեն լուծելու տարբեր հանգամանքներով պայմանավորված և տարիներով առկախված խնդիրները:

«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը ընդհատված աշխատանքների վերանայման և խորհրդատվական ընկերության ընտրության հարցում և կիսում աշխատանքները սահմանված ժամանակացույցին ավարտելու երկուստեք կարևորվող մոտեցումը»,-հավելել է նախարարը:

Պարոն Պյոն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ևս մեկ անգամ հավաստիացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը ցանկացած հարցում ծրագիրը ժամկետների մեջ ավարտելու համար։ ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի՝ ևս 5 տարով երկարաձգման հաստատումը բանկի խորհրդի կողմից աննախադեպ որոշում է եղել, հետևաբար երկուստեք ջանքեր պետք է գործադրենք ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշել է պարոն Պյոն։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը գործող ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանցում առկա խնդիրները համատեղ կարգավորելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում ԱԶԲ ֆինանսավորմամբ այս պահին վերակառուցվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ 18, 7 կմ հատվածը: Ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, ներկայումս իրականացվում են հողային և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքները: Իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 83 %-ը և բետոնե կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 59 %-ը:

Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին 42 կմ հատվածում միջոցներ են ձեռնարկվում ծրագիրը շարունակելու ուղղությամբ, նախատեսվում է ներգրավել ծրագրի նոր ինժեներ/խորհրդատուի և նախապատրաստել մրցութային փաստաթղթերը:
ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ մոտ 51. 7 կմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP