10:49 08.02.2020
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել Ինսթագրամի իր էջում։
«Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ պատիվ էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում, դառնալ հայ սրտով։ Ես ուղղակի հույս ունեմ, որ ինչ-որ կերպ երջանկություն եմ պարգևել այն մարդկանց, ովքեր տրիբունաներից հետևել են ինձ։ Հատուկ շնորհակալություն իմ բոլոր ակումբներին և, իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ես արդեն կարոտում եմ Ձեզ»,-գրել է Մարկոսն ու տեղադրել այս լուսանկարը․
Հիշեցնենք, որ Մարկոսը «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո նորից վնասվածք էր ստացել ու որոշում էր կայացրել ավարտել կարիերան։
18:38 19.08.2025
ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...
18:28 19.08.2025
Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...
18:20 19.08.2025
Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանքՕգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
18:12 19.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...
18:05 19.08.2025
Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգաՎրաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իրակլի Եղոյանը «Վիտեսից» տեղափոխվել է «Էքզելսիոր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: 21-ամյա Եղոյանն իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: «Տվենտեի» սանը «Վիտեսի» կազմում առաջին մրցաշրջանում 37 խաղում խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: «Էքզելսիորը» նախորդ մրցաշրջանում Նիդերլանդների երկրորդ […] ...