11:40 10.02.2020
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Զարեհ Ջոն Սինանյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2020 թվականի փետրվարի 12-18-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և մեկնարկած համագործակցությունները ամրապնդելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա-Երևան), գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է որոշման մեջ:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...