Դատախազությունը չի հաստատել Արսեն Բաբայանի ու Արա Բաբլոյանի մեղադրանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+22.09 oC

Դատախազությունը չի հաստատել Արսեն Բաբայանի ու Արա Բաբլոյանի մեղադրանքը

15:42 10.02.2020

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է ըստ մեղադրանքի՝ Արա Բ.-ի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բ.-ի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են այն մասին, որ պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահելով իրենց լիազորությունները, մինչև 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու, այդ գործընթացը բնականոն ընթացակարգով իրականացնելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, առերևույթ կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականը, ներկայացրել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը և 2018թ. մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ Սահմանադրական դատարանի օրինական շահերին:

Արդյունքում կատարված արարքը ծանր հետևանքներ է առաջացրել ՀՀ օրինական շահերի համար՝ հանգեցնելով սահմանադրի՝ ՀՀ քաղաքացիների կամաարտահայտության չիրագործման: Վերջինս արտահայտվել է նրանում, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձևավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, իրենց կազմից, առանց վերընտրվելու իրավունքով 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով, Սահմանադրական դատարան ունենալու կամարտահայտություն՝ ունենալով այդ կարգավորմամբ ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիք, ինչն արհեստականորեն խոչընդոտվել, չի իրագործվել վերը նշված արարքի հետևանքով։

Այսինքն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բ.-ի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հետևաբար, դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP