«Ռոմա»-ն չի պատրաստվում գնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը. The Sun – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+18.09 oC

«Ռոմա»-ն չի պատրաստվում գնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը. The Sun

13:12 11.02.2020

Ըստ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի` Հենրիխ Մխիթարյանը հստակ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո:

Մասնավորապես, The Sun-ը գրում է, որ «Ռոման» չի պատրաստվում գնել Մխիթարյանի տրանսֆերը: Պարբերականը գրում է, որ 23 միլիոն եվրոն 31-ամյա ֆուտբոլիստի համար շատ է: Ստացվում է` լոնդոնյան ակումբը պետք է նոր ակումբ գտնի Մխիթարյանի համար, քանի որ նա չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերում: Նրա հետ հույսեր չէր կապում նաև Ունայ Էմերին:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 10 հանդիպման, բայց հասցրել է խփել 4 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:11 01.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

00:06 01.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ ներգրավված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Խնդրի լուծմանը պետքարտուղարն անձամբ է ներգրավված: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում: Պատելի վստահեցմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը […] ...

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

22:40 30.04.2024

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

20:53 30.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […] ...

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

Հայաստանը շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

17:14 30.04.2024

Հայաստանը շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի […] ...

BACK_TO_TOP