Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը

18:30 11.02.2020

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսությունների նախնական արդյունքները: Եվրասիական ամբողջ հնգյակը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, աճ է արձանագրել, բայց, ինչպես գրում է Gazeta.ru-ն, ՀՆԱ-ի աճի տարբերությունը ցնցող է՝ գրեթե յոթ անգամ:

Անվիճելի առաջատարը Հայաստանն է: 2019 թվականին առաջինն ինն ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 7,5 տոկոս:

Ռուսաստանի տնտեսությունը 2019 թվականին աճել է ընդամենը 1,3 տոկոսով, Բելառուսինը՝ միայն 1,2 տոկոսով: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամբողջ տարվա համար 7,9 տոկոս աճ է կանխատեսել: Սա ամենածանրակշիռ արդյունքն է ոչ միայն եվրասիական գործընկերների շրջանում: Հայաստանը կարող է լավագույնը դառնալ սևծովյան տարածաշրջանում, որը ներառում է Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և այլ երկրներ:

Ինչպես նշում է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, այն դրական քայլերը, որոնք այժմ արվում են Հայաստանում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի հասկանալի պայմանների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը. այս ամենը դրականորեն է ազդում ներդրողների պլանների վրա:

Նա կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման վրա դրականորեն կազդի բյուջեում ենթակառուցվածքի զարգացման համար պետության կապիտալ ծախսերի բաժինը ՀՆԱ-ի 2,8 տոկոսից մինչև 5 տոկոս բարձրացնելու մտադրությունը: Ինչպես գրում է լրատվամիջոցը, բեկումն ապահովվել է տնտեսությունը ստվերից դուրս բերելու և ազատականացնելու իշխանությունների և հասարակության ցանկությամբ:

Հայաստանի նոր խորհրդարանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստեղծել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և իրական հսկողություն կազմակերպել պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի նկատմամբ: 346 կոռուպցիոն սխեմայի բացահայտման արդյունքում բյուջե է վերադարձվել 105 մլն դոլար՝ յոթ անգամ ավելի, քան այդ ճանապարհով վերադարձվում էր վերջին 11 տարվա ընթացքում:

Երկրում իշխանափոխությունից հետո ստվերային տնտեսության կրճատման միտում է դիտվում, թեև այն դեռևս զգալի է մնում՝ մոտավորապես 20 տոկոս: Ստվերից եկամուտների դուրս գալու հաշվին անցյալ տարի հարկային մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել են 43,6 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 20 տոկոսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով  Լատվիայում էր

20:45 14.05.2025

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

BACK_TO_TOP