Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+25.09 oC

Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան

18:39 12.02.2020

Թբիլիսիում գտնվող ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նախօրեին հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է` վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։

Պապիկյանը նշել է, որ Լարսի հարցը Վրաստանի ու Ռուսաստանի տիրույթում է: Հայաստանն այս դեպքում միայն հետաքրքրված կողմ է՝ որպես տարանցիկ ճանապարհից օգտվող երկիր։ Ըստ նրա` մի քանի տարվա ծրագրերում նախատեսվում է նոր թունելի կառուցում:

«Հայաստանի համար Լարսի խնդիրը նոր չէ, այլընտրանքը Վրաստանը Ռուսաստանին կապող մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումն է, ինչի ուղղությամբ աշխատում են երկու երկրների գործընկերները: Նախատեսվում է առաջիկայում կառուցել 9 կմ երկարությամբ նոր թունել, ինչը ոչ միայն կարագացնի ընթացքը դեպի Ռուսաստանի դաշնություն, այլև լինելու է  ավելի լայն: Վարորդներին հնարավորություն է տրվելու խուսափել այն ձնահոսքերից, որոնք հիմա խանգարում են ճանապարհին: Այսինքն՝ պրոցեսը մեկնարկած է, մի քանի տարում արդյունք կունենանք:

Այս փուլում ուղղակի կազմակերպական հարցեր ենք լուծում, որպեսզի մեր վարորդները, ովքեր ձնաբքի ու եղանակային պայմանների պատճառով հաճախ ստիպված են օրերով սպասել, դա անեն մի փոքր ավելի հարմարավետ տեղում, ավելի կանոնակարգված, սննդի ու այլ ենթակառուցվածքներին ավելի մոտ հատվածներում կայանեն մեքենաները: Լուծումը կարելի է գտնել: Դեսպանատունն ակտիվ աշխատում է: Խոսել եմ վարորդների հետ, գոհ են վերաբերմունքից ու մոտեցումից», «Ալիք մեդիային» տված հարցազրույցում ասել է Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

BACK_TO_TOP