15:41 13.02.2020
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այդ մասին նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ ասված է.
«Ողջունելով Գլխավոր հանձնակատարին՝ Անդրեյ Ռուդենկոն նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և առկա են մեծ հեռանկարներ և առաջընթաց ինչպես քաղաքական, այնպես էլ միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային, միջազգային համագործակցության բնագավառներում: Փոխարտգործնախարարը նշեց, որ ըստ որոշ հաշվարկների՝ Ռուսաստանում ապրում են 2,5 միլիոնից ավելի հայեր, և համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման, առաջխաղացման գործում՝ սկսած բիզնես ոլորտից մինչև առողջապահություն և այլն: Նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ակտիվորեն աշխատել հայ համայնքի հետ տարաբնույթ ուղղություններով: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ սա իր երրորդ այցն է Ռուսաստան, որտեղ հայ համայնքը մեծ է, բազմազան ու բազմաշերտ, և Հայաստանի համար ռազմավարական գործընկեր պետությունում նշանակալի կարևորություն ունի՝ իր դրական ավանդը ներդնելով ունենալով նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների սերտացման գործում: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ Ռուսաստանում հայերը լիովին ինտեգրված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն միևնույն ժամանակ ամուր կապերով կապված են իրենց հայրենիքին»:
Այնուհետև հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկայիս ուղղությունները, հայկական Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական շեշտադրումները՝ անդրադարձ կատարելով Ռուսաստանում հայկական համայնքային կառույցների հետ համագործակցությանը: Զարեհ Սինանյանը կարևորել է հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականցվող քայլերը, համապատասխան օրենքի ընդունման հարցը և հայրենադարձներին առաջարկվող ամբողջական փաթեթի ստեղծումը:
Հաշվի առնելով հայկական Սփյուռքի հետ արդեն ավանդական դարձած և համակարգային գործակցության հայաստանյան փորձը՝ ռուսական կողմը հանդես է եկել նախաձեռնությամբ իրականացնել փորձի փոխանակում և խորհրդատվությունների անցկացում: Գլխավոր հանձնակատարը ողջունել է այս առաջարկը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես պատրաստ է նման համագործակցությունների համար և մեծ սիրով կփոխանցի այն փորձը, որն այսօր նպաստում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Ռուսաստանում հայերենի դասավանդման և դասաժամերի ավելացման խնդրին և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ:
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...