15:51 13.02.2020
Արարատի մարզի դատախազությունում սույն թվականի փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում արձանագրվել էր, որ մարզի տարածքում 19.8 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերը: Մասնավորապես, 2018թ. արձանագրված ՃՏՀ 116 դեպքի դիմաց նախորդ տարի տեղի է ունեցել 139 նման դեպք: Ընդ որում, 2-ով աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը՝ կազմելով 20, որոնց հետևանքով մահացել է 37 անձ:
Հաշվի առնելով այս մտահոգիչ ցուցանիշները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարել էր մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը:
Այս համատեքստում Արարատի մարզի դատախազությունը ձեռնամուխ է եղել դատախազական ներգործության համապատասխան միջոցների կիրառմամբ նշված հանցատեսակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների նախաձեռնմանը:
Մասնավորապես ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ արձանագրված մահվան ելքով դեպքերից 2-ը տեղի է ունեցել մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, որի հետևանքով մահացել է ընդհանուր 8 անձ:
Մասնավորապես՝ 2019թ. հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք ընթանալիս այդ կամրջի հատվածում դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել հանդիպակաց դեպի Երասխ ընթացող՝ ԳԱԶել մակնիշի երթուղային ավտոմեքենային: Դրանից անմիջապես հետո երթուղային ավտոմեքենայի հետնամասին է հարվածել «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան: Բախումների հետևանքով ԳԱԶել-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել՝ տարածվելով նաև մյուս երկու ավտոմեքենաների վրա, ինչն անզգուշությամբ առաջացրել է յոթ մարդու մահ և 3 ուղևորների մոտ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որով նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ին: Գործը 22․11․2019թ․ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և այժմ գտնվում է դատաքննության փուլում։
Նույն վայրում 2019թ. նոյեմբերի 1-ին` ժամը 13:48-ի սահմաններում, MERSEDES-BENZ CLK 200 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլորվելով ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը: Վթարի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ մեքենան վարող անձը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, միկրոմասնիկական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։
Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ վթարները տեղի են ունեցել ցերեկային ժամերին, պարզ տեսանելիության պայմաններում, առանց երթևեկության համար որևէ խոչընդոտի առկայության: Իսկ վթարների առաջացմանն էապես նպաստել են կամրջի երկու կողմերում առկա՝ ճանապարհի վերընթաց և կոր կառուցվածքային առանձնահատկությունները, դրան ոչ համահունչ՝ ճանապարհի այդ հատվածը երթևեկության համապատասխան նշաններով թերի և ոչ արդյունավետ կարգավորած լինելու հանգամանքը, նշված հատվածում ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից իրականացվող ծառայության ոչ բավարար լինելը, ինչպես նաև երթևեկության թույլատրելի արագության ոչ բավարար չափով սահմանափակումներն ու այդ սահմանափակումների պահանջների կատարման նկատմամբ ոչ բավարար հսկողությունը։
Նկատի ունենալով այս հանգամանքները՝ ՀՀ Արարարտի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին:
Առաջարկվել է համապատասխան գերատեսչությունների կողմից իրենց իրավասությունների սահմաններում, միջոցներ ձեռնարկել Երևան-Երասխ ավտոճանապարհի ՈԿՖ բանավանի հատվածում գտնվող կամրջի վրա և հարակից գոտիներում երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարածին և հանցածին գործոնները չեզոքացնելու, երթևեկության նշաններով ու հսկող տեխնիկական միջոցներով կահավորելու, թույլատրելի արագությունն առավել սահմանափակելու, ՃՈ ծառայությունն ուժեղացնելու ուղղությամբ և արդյունքների մասին, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնել ՀՀ Արարատի մարզի դատախազությանը:
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...
18:38 19.08.2025
ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...
18:28 19.08.2025
Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...
18:20 19.08.2025
Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանքՕգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...