ՀՀ ձվի ներմուծում չի արձանագրվել. ՏՄՊՊՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

ՀՀ ձվի ներմուծում չի արձանագրվել. ՏՄՊՊՀ նախագահ

16:58 13.02.2020

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդարանում մասնակցել է քննարկման, որը վերաբերել է ձվի շուկայում տիրող վիճակին: Բանն այն է, որ խորհրդարանում դժգոհություններ են ստացել արտադրողներից՝ հավկիթի գնի գնանկմամբ պայմանավորված: Հնարավոր է, որ խոշոր տնտեսվարողները գերիշխող դիրք գրավելու մտադրությամբ ինչ-ինչ քայլեր են ձեռարկել։

«Այն տեղեկատվությունը, որը մամուլում շրջանառվում է՝ կապված ձվի մեծ քանակի ներմուծման հետ, այդպիսի բան չկա, ՀՀ ձվի ներմուծում չի արձանագրվել: Ընդհանրապես չի ներմուծվել»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ չբացառելով հանգամանքը, որ հնարավոր է` ինկուբացիայի անվան տակ ներկրվածը շուկա դուրս բերված լինի:

Ըստ բանախոսի` իրենք ուսումնասիրություններ կանեն և այդ հարցի վերաբերյալ հստակ պատասխան կտան:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանն էլ ասել է, որ այդ մասով վիճակագրությունը հայտնի է՝ ամբողջ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել այնքան ինկուբացիոն ձու, որը համապատասխանում է մեկ-երկու օրվա սպառման քանակին:

Դա ազդեցություն չէր կարող ունենալ, բայց, ամեն դեպքում, նաև այդ հանգամանքն է ուսումնասիրության թեմա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

11:27 14.05.2025

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

11:18 14.05.2025

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:10 14.05.2025

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

11:05 14.05.2025

«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ Ինձագի

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Եվրոպայի խոշորագույն ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից մրցակցության մասին։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Տորինոյին» եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ցավոք, Սկուդետոյի ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք մինչեւ վերջին խաղը։ Այս խաղում բացակայած ֆուտբոլիստները չեն լինի […] ...

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

10:58 14.05.2025

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումները

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր է Չինաստան կատարած այցից հետո մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իշխանությունների խնդրանքները մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր բանակցությունների և պատվիրակությունների կազմի վերաբերյալ։ «Երբ ես մեկնեմ Մոսկվա, կփորձեմ խոսել Պուտինի հետ այս մասին», – ասել է Լուլա դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նաև […] ...

BACK_TO_TOP