Պելեն հերքել է լուրերն այն մասին, թե գտնվում է դեպրեսիվ վիճակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+20.09 oC

Պելեն հերքել է լուրերն այն մասին, թե գտնվում է դեպրեսիվ վիճակում

12:49 14.02.2020

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հերքել է լուրերն այն մասին, թե  գտնվում է դեպրեսիվ վիճակում:  Այս մասին հայտնում է  Sport24-ը:

Ավելի վաղ Պելեի որդին տեղեկացրել էր, որ հայրը տնից դուրս չի գալիս, մեկուսացել է, չի շփվում մարդկանց հետ դեպրեսիայի պատճառով, որը առողջական խնդիրների հետևանք է:

«Շնորհակալություն ձեր անհանգստությունների և աղոթքների համար: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Շուտով ես կդառնամ  80 տարեկան: Իմ կյանքում լինում են և լավ և վատ օրեր, ու սա նորմալ է իմ տարիքի մարդու համար»,- ասել է Պելեն:

Նշենք, որ վերջերս Պելեն ազդրի հոդի արհեստական փոխանակման վիրահատություն է տարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

15:10 08.05.2024

Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 թիվ 12 դպրոց, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3, 9ա, 11, 11ա շենքեր, Գ․Նժդեհի փ․ 13, 13բ, 15, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ […] ...

Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը

14:50 08.05.2024

Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը

2024թ. մայիսի 8-ին Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը: Ելույթներով հանդես են եկել Իտալիայի տարբեր համալսարանների դասախոսներ՝ Կատանիայի համալսարանի պրոֆեսոր Ջակինո Սրանոն, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը, Վենեցիայի համալսարանի պրոֆեսորներ Ալդո Ֆերրարին և Մարկո Ռուֆֆիլին: Գիտաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել դեսպան Ծովինար Համբարձումյանը: ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:37 08.05.2024

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 7-ին բաժին է ներկայացել 52-ամյա Ռուբեն Մ.-ն: Նա մարտի 25-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Ռուբեն Մ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

13:19 08.05.2024

Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի […] ...

Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ

13:09 08.05.2024

Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ

Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի […] ...

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12:54 08.05.2024

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը մայիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության […] ...

BACK_TO_TOP