16:26 01.06.2018
Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-5-ը կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ:
18:36 02.06.2025
«Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տրանսֆերի համար նոր առաջարկ է արել «Լոկոմոտիվին»«Ցրվենա Զվեզդան» շարունակում է քայլեր ձեռնարկել` Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին ձեռք բերելու համար, գրում է Чемпионат-ը։ Սերբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար նոր` բարելավված առաջարկ է արել «Լոկոմոտիվին»։ Այժմ Բելգրադը ներկայացնող ակումբը պատրաստ է վճարել 2 միլիոն եվրո ու տարբեր բոնուսներ։ «Լոկոմտիվը» մտադիր է ընդունել առաջարկը, Թիկնիզյանը նույնպես կողմ է […] ...
18:30 02.06.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետՀունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կայուն և կանաչ քաղաքային, ինչպես նաև գյուղական զարգացման առաջնայնությունը: […] ...
18:24 02.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում: «Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա -Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի […] ...
18:19 02.06.2025
Արման Խաչատրյանը նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանին, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանապետությունում […] ...
18:12 02.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։ Ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր գնահատել է նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ […] ...
18:06 02.06.2025
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» ՖրեյրեինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում ADXC-10 մրցաշարի շրջանակներում գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի հետ: Ծառուկյանը Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել է 5-րդ ռաունդում խեղդող հնարքով: 28-ամյա Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: ...