18:30 02.06.2025
Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կայուն և կանաչ քաղաքային, ինչպես նաև գյուղական զարգացման առաջնայնությունը: Այս համատեքստում կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2026թ. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հնարավոր համագործակցության շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային աջակցության կարևորությունը:
10:12 04.06.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2024թ պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...
10:05 04.06.2025
Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարինՀունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին, հայտնում են ՆԳՆ-ից։ «Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։ Հանդիպման […] ...
10:00 04.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 03.06.2025
Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […] ...
23:57 03.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 03.06.2025
Հանրային տարածքների ազատում՝ ինքնակամ կառուցապատումներիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված […] ...