18:27 14.02.2020
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:
Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով (բեռնափոխադրումների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 25 տոկոս): Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է»,-նշված է համառոտագրում:
Բանկը նաև նկատել է՝ 2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվել է (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020 թ. հունվարին ավելի դանդաղել: «Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների 4.6 տոկոսանոց աճը և տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018 թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի և խմիչքների գների աճով: Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս»,-ասված է համառոտագրում:
Բանկը նկատել է՝ չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացմանը:
Համառոտագրում նշվում է նաև դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված ներմուծման 52 տոկոսանոց աճի մասին՝ արտահանման 13 տոկոսանոց աճի համեմատ: Բանկը նկատել է՝ ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր է եղել: Մասնավորապես, միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել է 14,7 տոկոսով `հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի դրանից՝ բարձր է եղել նաև արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաև չգրանցված վերաարտահանման պատճառով:
Համառոտագրում նշված է՝ դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո հայկական դրամն ամրապնդվել է 2020 թ. հունվարին:
«Դեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետևանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի: Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) և 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի»,-նշված է համառոտագրում:
Բանկը նկատել է, որ կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված է եղել նաև խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019 թ. վերջի դրությամբ կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր:
16:33 19.08.2025
Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ «Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր Կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում Հայաստանի Հանրապետության պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից: […] ...
16:30 19.08.2025
ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ անկախ դիվանագիտական աշխատանքներիցԵվրամիությունը մտադիր է շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ անկախ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ջանքերից, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Արիանա Պոդեստան: «Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, մինչև նա պարզապես դադարեցնի Ուկրաինայի դեմ իր ռազմական գործողությունները», – ասել է Պոդեստան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ […] ...
16:22 19.08.2025
Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածունՎլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների՝ Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն, հայտնել է նախագահի հատուկ օգնական Մարգո Մարտենը։ «Նախագահ Թրամփը ցույց է տվել նախագահ Զելենսկուն և նախագահ Մակրոնին իր «Եվս չորս տարի» գլխարկը», – գրել է Մարտինը սոցցանցերի իր էջերում։ […] ...
16:15 19.08.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» կլինի լավագույն եռյակում. Նևիլ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հաջող մրցաշրջան է կանխատեսել թիմի համար, գրում է Sky Sports-ը: Անգլիացու կարծիքով Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում են լինելու «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: «Արդեն 8 տարի է՝ աշխատում եմ որպես վերլուծաբան և յուրաքանչյուր տարի «Մանչեսթեր Յունայթեդին» ընդգրկել եմ լավագույն քառյակում: Այս անգամ նշում եմ եռյակում: Ինձ տպավորել է […] ...
16:08 19.08.2025
Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու ԻրանըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Հաջորդիվ, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական […] ...
16:01 19.08.2025
Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։ «Գիտեք, թե մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը որն է։ Առաջին հերթին, դա ԵՄ-ին ինտեգրումն է։ Սա մեր հայտարարած նպատակն է, մենք նաև հայտարարել ենք, որ մինչև 2028 թվականը կկատարենք ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90%-ը։ Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ին […] ...