Ոչ մի թիմ չպետք է անպատիժ մնա, անգամ «Մանչեսթեր Սիթին». Արսեն Վենգերի կոշտ արձագանքը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կապված սկանդալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

Ոչ մի թիմ չպետք է անպատիժ մնա, անգամ «Մանչեսթեր Սիթին». Արսեն Վենգերի կոշտ արձագանքը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կապված սկանդալին

13:36 18.02.2020

Ֆրանսիացի լեգենդար  մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» երկարաժամկետ որակազրկման թեմային: Նրա խոսքերով` ֆինանսական խախտում կատարած ցանկացած թիմ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

«Մանչեսթեր Սիթին» գնել է իմ բոլոր ֆուտբոլիստներին, ինչպե՞ս կարող եմ արձագանքել: Ես միշտ ասել եմ, որ ակումբների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն լրջագույն հսկողության տակ: Կանոնը կանոն է մնում, և այն հարգել է պետք: Եթե մարդիկ չեն հետևում կանոններին ու փորձում են դրանք շրջանցել, միշտ էլ մի օր պատժվում են: Ոչ ոք, ոչ մի թիմ չպետք է անպատիժ մնա, անգամ «Մանչեսթեր Սիթին»,- Վենգերի խոսքը մեջբերում է the Sun-ը:

Հիշեցնենք, որ  «Մանչեսթեր Սիթին» զրկվել է առաջիկա երկու տարում Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելուց, բայց հնարավոր է նաև նոր պատժամիջոցներ սահմանվեն բրիտանական ակումբի նկատմամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» Մբապեին թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին

08:21 29.04.2024

«Ռեալը» Մբապեին թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բաց կթողնի Օլիմպիական խաղերը, հայտնում է As-ը։ Մադրիդի «Ռեալը» Փարիզի ՊՍժ-ի 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել նրա հետ։ Ակումբի պահանջներից մեկն այն է, որ ֆրանսիացի հարձակվողը չմասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ «Ռեալը» Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է, որ ֆուտբոլիստին թույլ չի տալու մասնակցել Փարիզ-2024-ին։ Բացի Մբապեից, […] ...

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

23:58 28.04.2024

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

Այսօր կայացել է արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մասնակիցները արժանացել են մեդալների: ...

Ռուսաստանը ներկայացնող շիրակցի մարզուհին դարձել է արծաթե մեդալակիր. բռնցքամարտի ԵԱ

22:30 28.04.2024

Ռուսաստանը ներկայացնող շիրակցի մարզուհին դարձել է արծաթե մեդալակիր. բռնցքամարտի ԵԱ

Ռուսաստանի ներկայացնող հայ բռնցքամարտիկ Նունե Ասատրյանը (60 կգ) Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 23-ամյա հայուհին եզրափակչում պարտվել է Սերբիան ներկայացնող Նատալյա Շադրինային, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, այժմ ապրում է Կրասնոդարում: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականից Եվրոպայի […] ...

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

21:09 28.04.2024

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլենդին»: Դուբլի հեղինակ է դարձել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին: Մեկական գոլ էլ խփել են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ամերիկացի կիսապաշտպան Բենյամին Կրեմասչին: Սուարեսին գոլային փոխանցում է կատարել Մեսսին: «Ինտեր Մայամին» 21 միավորով առաջատարն է:   ...

ՖԻԴԵ-ն հաստատել է աշխարհի թագի համար նախատեսված մրցախաղի ժամանակացույցը

18:52 28.04.2024

ՖԻԴԵ-ն հաստատել է աշխարհի թագի համար նախատեսված մրցախաղի ժամանակացույցը

Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղը կայանալու է այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցախաղին մասնակցելու են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը (Չինաստան) և հավակնորդների մրցաշարի նորընծա հաղթող, 17-ամյա գրոսմայստեր հնդիկ Դոմարաջու Գուկեշը։ Համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային բյուջեն 2,5 միլիոն դոլար է։ ՖԻԴԵ-ն մրցանակային բյուջեի համար ներդնելու է […] ...

Հայաստանի սուսերամարտիկները չկարողացան Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել

17:51 28.04.2024

Հայաստանի սուսերամարտիկները չկարողացան Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել

Հայաստանը ներկայացնող ռուս սուսերամարտիկ Դարիա Մալիշևան չկարողացավ նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լյուքսեմբուրգում ընթացող սուսերամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում 20-ամյա մարզուհին խմբային փուլում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 9-15 հաշվով պարտվեց թուրք մրցակցին: Ապրիլի 26-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսովան նույնպես չէր կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր: Սուսերամարտիկների համար […] ...

BACK_TO_TOP