Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

17:50 24.02.2020

«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները»,- այս մասին նշվում է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը  քաղաքացիներին հորդորում է խուսափել նշված համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց․

Լոմբարդիայի

  • Codogno,
  • Castiglione d’Adda,
  • Casalpusterlengo,
  • Fombio,
  • Maleo,
  • Somaglia,
  • Bertonico,
  • Terranova dei Passerini,
  • Castelgerundo e San Fiorano

Վենետոյի

  • Vo’ Euganeo

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

  1. հաճախակի լվանալ ձեռքերը,
  2. խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց հետ սերտ շփումներից,
  3. չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման,
  4. դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս։

https://www.facebook.com/HayastaniDespanutyun/photos/a.328087840621038/2708479522581846/?type=3

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

20:22 17.07.2025

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

20:13 17.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

19:42 17.07.2025

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...

BACK_TO_TOP