12:22 25.02.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է մեծ նոր կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցելու ռիսկը: Զեյնալյանը հիշեցրել է, որ սահմանը մասնակի է փակված, բեռնափոխադրումների համար այն բաց է: Սահմանը մասնակի փակվել է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկայում իրանցիների Նոր տարին է, իսկ այդ օրերին, սովորաբար, հոսքը Հայաստան մեծ է:
«Այս պահին որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ, որոշակի խուճապ կա բնակչության շրջանում, դա հասկանում եմ, բայց խուճապը շատ ավելի շատ է, քան իրականում պետք է, որ լինի: Ռիսկեր, բնականաբար, կարող են լինել, ռիսկերից հնարավոր չի խուսափել, բայց այս պահին արվում է առավելագույնը, սահմանին՝ անցակետին կա բժիշկ, կա տարածք մեկուսացնելու համար՝ անհրաժեշտության դեպքում: Բոլոր քաղաքացիները, բեռնափոխադրում իրականացնող վարորդները հսկվում են, հետազոտվում», – ասել է Զեյնալյանը:
SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե հիվանդությունը գաղտնի փուլ ունի, որի ժամանակ ևս վարակը տարածվում է, սա հաշվի առնելով՝ արդյո՞ք կարող ենք լիարժեք վերահսկողության մասին խոսել:
«ՀՀ-ում կան ԻԻՀ քաղաքացիներ, Իրանում կան ՀՀ քաղաքացիներ, նրանց համար ճանապարհը բաց է: Մի բան է վերահսկել մեկ-երկու վարորդի, մեկ այլ բան` հազարավոր քաղաքացիների: Բնականաբար, այդ դեպքում վերահսկողությունը շատ ավելի բարդ կլինի, քան եզակի անձանց վերահսկողությունը, բայց այժմ յուրաքանչյուր անձի ստուգում և վերահսկողություն արվում է»,- հավելել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է լինի երկու շաբաթ հետո, ասել է.
«Ոչ մի բան, ի՞նչ պիտի լինի: Ժամանակավոր է ընտրված սահմանի ակումը, որովհետև ամենօրյա ռեժիմով ստացված տվյալների վերլուծություն է իրականացվում: Եթե անհրաժեշտություն եղավ, կշարունակի փակ մնալ, եթե անհրաժեշտություն չեղավ, կբացվի սահմանը»:
Ըստ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` հավաստի չէ այն տեղեկությունը, թե առևտրականներն ազատ ելումուտ ունեն: Ինքը ևս նման ահազանգեր ստացել է և պարզել, որ միայն բեռնատարների վարորդներն են կարողանում սահմանը հատել:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...
19:28 17.07.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...