Չեմպիոների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Նապոլին» ընդունել էր «Բարսելոնային»: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: 30-րդ րոպեին հաշիվը բացել են իտալացիները: Գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Մերտենսը: 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Գրիզմանը: 88-րդ րոպեին Վիդալը զգուշացվեց դեղին քարտով, 1 րոպե անց ևս մեկ անգամ խախտեց կանոններն ու հեռացվեց խաղադաշտից: Պատասխան հանդիպումը կկայանա Իսպանիայում, մարտի 18-ին: