Եթե պիտի լուսանկարչական ժապավեն գնեմ կամ ուտելիք, ժապավեն եմ գնում. Սամվել Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Եթե պիտի լուսանկարչական ժապավեն գնեմ կամ ուտելիք, ժապավեն եմ գնում. Սամվել Կարապետյան

18:30 29.02.2020

Սամվել Կարապետյանի նվիրումը սահմաններ չէր ճանաչում, հիացնում էր նաև օտարներին, որոնք հետաքրքրված էին հայոց պատմությամբ ու մշակույթով:

Ստորև ներկայացնենք ամերիկացի գրող և լրագրող, քաղաքագետ և վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջով» (Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War ) գրքից մի հատված.

«Ուռեկավանք: Անկանխատեսելի անցյալը.
Սամվել Կարապետյանը իր գրասենյակի հատակին փռեց մոտ երկու քառակուսի մետր մակերեսով գծագրական թղթի գլանափաթեթը: Գունավոր բծերով ծածկված այդ սպիտակ թուղթը հեռվից հիշեցնում էր Ջեքսոն Պոլլակի աբստրակտ կտավները: Բայց դրա գլխին կանգնած Սամվելը նման էր ռազմական գործողությունների պլանը մշակող գեներալի:
Մեր դիմաց Կովկասի քարտեզն էր՝ հիմնված կայսերական Ռուսաստանում 1914 թվականին անցկացված մարդահամարի արդյունքների վրա: Սամվելը ճշտել էր Սեւ և Կասպից ծովերի միջև ընկած բոլոր մեծ ու փոքր բնակավայրերի էթնիկ պատկերը… Սամվելի ասածն այն էր, թե ադրբեջանական լեռնալանջերի իրական տերերը հենց հայերն են եղել:
Սամվել Կարապետյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենակատաղի՝ հեռավոր անցյալի շուրջ մղվող հակամարտության առաջատար մարտիկներից է: Նրա աշխույժ գրասենյակը, որ գտնվում է Արվեստի ինստիտուտի վեցերորդ հարկում, գլխավոր շտաբ է հիշեցնում: Պատերը երիզող պահարաններում պահվում են փաստաթղթեր, հազարավոր լուսանկարներ, Լեռնային Ղարաբաղի երկու հարյուրից ավելի քարտեզներ: Պատերին փակցված պաստառներին ու օրացույցներին Ղարաբաղի եկեղեցիների լուսանկարներն են:
Ուռեկավանքի գերեզմանատան ծառի վրա բացվում էին առաջին բողբոջները՝ տերևների կանաչներով զարդարելով միջնադարյան եկեղեցու գորշ պատերը: Այս եկեղեցին ու գերեզմանատունը առաջին կանգառն էին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններով Սամվելի ու իմ գիտարշավ-ուղևորության: Սամվելն այստեղ գալիս է ամեն գարուն, երբ եղանակը մեղմ է, և տերեւները դեռ չեն ծածկում հուշարձանները, որոնք նա լուսանկարում է:
Սամվելն ու իր երկու կին օգնականները աշխատանքին ձեռնամուխ են լինում գերմանական կազմակերպվածությամբ: Նախևառաջ Էմման և Նարինեն սկսեցին ճկուն ոլորակով չափագրումներ կատարել: Ամրակներով ու մատիտներով մաքրում էին եկեղեցու ներսի տապանաքարերի վրայի հողն ու կեղտը, որպեսզի կարողանան կարդալ փորագրությունները: Սամվելը կարդաց հայերեն տառերով փորագրվածն ու ասաց, թե ով է թաղված այդտեղ: Սամվելի արտաքինը տպավորիչ է` բարձրահասակ է, շարժուն, անհանգիստ աչքեր ունի, ամբողջովին մերկ ու փայլուն գանգ:
Տապանաքարերի տակ, ինչպես բացատրեց Սամվելը, թաղված էին եպիսկոպոսներ և իշխաններ Բեգլարյանների տոհմից: Բեգլարյանների տոհմը 15-19-րդ դարերում Ղարաբաղը կառավարող մելիքների հինգ տոհմերից մեկն էր…Սամվելն ու իր օգնականները քայլում էին Բեգլարյանների ընտանեկան գերեզմանատան ցողածածկ խոտի վրա. տպավորությունն այնպիսին էր, թե կինոնկարահանող խումբը տարածքը նախապատրաստում է նկարահանման: Նրանք հեռացնում էին թփուտներն ու ընձյուղները, մեկառմեկ մաքրում ու չափագրում էին տապանաքարերը, պատճենահանում դրանց փորագիր արձանագրությունները: Այնուհետև Սամվելը լուսանկարեց բոլոր տապանաքարերը առանձին-առանձին: Լուսանկարները այնուհետ թվայնացվում ու պահվում են CD-ների վրա:
Պատմությամբ Սամվելը սկսել է զբաղվել 1978 թվականից, երբ 17 տարեկան էր: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու փոխարեն նա ոտքով անցավ ամբողջ Լեռնային Ղարաբաղը՝ խորհրդային էժանագին «Սմենա» լուսախցիկով լուսանկարելով հանդիպած բոլոր հայկական հուշարձանները: Երկու տարի հետո, երբ առաջին անգամ եկել էր Թալիշ, ամբողջ ամռան ընթացքում ոտքով անցել էր Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը՝ հազար կիլոմետրից ավելի՝ գիշերելով վրանում կամ գյուղական տներում: Այսպես ծնվեց նրա առաքելությունը:
Սամվելի գործունեությունը կասկածներ էր հարուցում Խորհրդային Ադրբեջանում:
«Ադրբեջանում չկա որևէ շրջկենտրոն, որի ոստիկանության կամ ՊԱԿ-ի բաժանմունքում մեկ անգամից ավելի բերման ենթարկված չլինեմ»,- ասում է նա:
Սամվելի խոսքով՝ ինքը խոչընդոտ էր հանրապետության մշակութային պատմությունը ադրբեջանականացնելու կենտրոնացված քաղաքականության ճանապարհին, երբ վերացվում էին բոլոր հայկական վկայությունները: Ամեն տարի վերադառնալով այստեղ՝ նա հայտնաբերում էր ավերված հուշարձաններ, որոնք անվնաս էին նախորդ տարիներին:
«Եթե պիտի լուսանկարչական ժապավեն գնեմ կամ ուտելիք, ես ժապավեն եմ գնում»,- ասում է Սամվելը:
Սակայն մեկ կյանքը բավական չէ իր առջեւ դրած նպատակն ամբողջացնելու համար՝ կազմել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող բոլոր հայկական հուշարձանների լիակատար ցանկը: Սամվելի համար, սակայն, անցյալը ստվերում էր ներկան` այդ մարդիկ թուրք էին ու զավթիչ: Երբ Ադրբեջանում ճամփորդում էր ավտոբուսներով, նրան միշտ քշում էին նստատեղից:
«Ամեն անգամ մի թուրք կամ ադրբեջանցի քեզանից մի փոքր հող է ուզում ու ասում. մի փոքրիկ տարածք տուր, որ ապրեմ, իսկ մի քանի տարի անց քեզ մնում է մի չնչին տարածք, մնացածն արդեն իրենն է»,- ասում էր Սամվելը:
… Սամվելին անհնար էր կանգնեցնել: Անգամ օրվա մութ ժամերը նա օգտագործում էր իր երկարատև պատերազմի համար նոր նյութեր հավաքելու նպատակով»:
Թոմաս դե Վաալ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո

16:03 15.08.2025

Մակրոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո: Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Ֆրանսիայի առաջնորդի գրասենյակը նշել է, որ հանդիպումը «կկայանա այն պահին, երբ այն կլինի առավել օգտակար և արդյունավետ՝ Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված ժամանակացույցից»։ Մակրոնը և Զելենսկին վարում են […] ...

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

15:50 15.08.2025

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

15:37 15.08.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

15:26 15.08.2025

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

15:15 15.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին Մեղրիում հայտնաբերել ու ձերբակալել են 43-ամյա մի տղամարդու: Նա օգոստոսի 9-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելուն հանցակցելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

15:13 15.08.2025

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ […] ...

BACK_TO_TOP