Տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը

20:58 29.02.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ «Էրեբունի» սգո սրահում:

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:

«Կարծում եմ, որ ապագայում դեռ մենք շատ փաստեր կիմանանք, ինչի մասին դեռ չգիտենք և նա դրանով զբաղվել է, այդ աշխատանքը կատարել է: Այն ծավալը, որ ինքն իրականացնում էր, իրականում, վեր էր մարդկային կարողություններից, դա դեռ երկար ժամանակ ամփոփելու ենք, դրա մասին շատ գրվելու է: Վերջին իմ գրառման մեջ հույս հայտնեցի, որ այնպիսի մի դպրոց է մնացել, որ կկարողանա այդ դպրոցը շարունակել և իրականացնել»,- ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սամվելը նաև ասում էր՝ սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ճանաչողությունից: Այսինքն՝ եթե մենք ճանաչում ենք մեր հայրենիքը, անկարելի է, որ այն չսիրենք: Եվ իր ամբողջ գործը, իր կյանքը, իր օրինակը՝ հայրենիքը ճանաչելու և հայրենիքը ճանաչել տալու ճանապարհ էր»,- իր խոսքում նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

Նրա կենդանության օրոք ենք զարմացել իրենով, իր գործունեությամբ.Սամվել Կարապետյանին ուղղված այս գնահատականն էլ տվեց Ժիրայր Սեֆիլյանը.

«Ըստ էության, նա  մենակ, մի մեծ հաստատության գործ էր անում, պետական հաստատության գործ էր անում: Սակայն ես վստահ եմ, որ առաջիկայում եթե իր թողած ժառանգությունը ի մի բերվի, միաժամանակ ցույց տրվի, կարծում եմ բոլորս կզարմանանք և այդ ժամանակ կիմանանք  թե ինչպիսի մեծ կորուստ ենք ունեցել: Նաև համոզված եմ, որ Սամվելը, ինչպես շատ-շատ մեծեր, կմնան հավերժ մեր ազգի, ժողովրդի մեջ»,- ասաց հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Ըստ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ մեզանից հեռացավ հայ ազգի ամենապայծառ ներկայացուցիչը՝ ոչ թե ներկայացուցիչներից մեկը.

 «Նա ոչ միայն շատ մեծ գիտնական էր, այլև որպես բարոյականության դրոշ էր երիտասարդության համար և մեզ համար նույնպես»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Նրա վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝  մարտի 1-ին՝ ժամը 12-14-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

15:50 15.08.2025

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

15:37 15.08.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

15:26 15.08.2025

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

15:15 15.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին Մեղրիում հայտնաբերել ու ձերբակալել են 43-ամյա մի տղամարդու: Նա օգոստոսի 9-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելուն հանցակցելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

15:13 15.08.2025

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ […] ...

SHANTNEWS

15:00 15.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP