13:07 04.03.2020
Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում և կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ:
Այս հավաքականների հետ մեր ընտրանին իր պատմության ընթացքում անցկացրել է 18 հանդիպում, տարել 5 հաղթանակ, 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 8 պարտություն:
Հյուսիսային Մակեդոնիա
Երեք հավաքականներից ամենաշատ հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է մակեդոնացիների հետ 8 խաղ: Մեր ընտրանին այս խաղերում տարել է 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի, և կրել 3 պարտություն:
Առաջին անգամ երկու հավաքականները հանդիպել են ԵՎՐՈ 96-ի նախընտրական փուլում: Երևանում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի’ 2:2 հաշվով: Վերջին անգամ մեր ընտրանին Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպել է Ազգերի լիգայի անցած խաղարկությունում: Սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը խոշոր’ 4:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ:
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները հանդիպել են միայն պաշտոնական խաղերում: Երկու ընտրանիները 4 հանդիպում անցկացրել են Եվրոպայի առաջնության ընտրական փուլերի շրջանակներում. 2 հանդիպում Աշխարհի առաջնության ընտրական փուլում, 2 հանդիպում էլ Ազգերի լիգայի խաղարկությունում:
ԵԱ 96 | Հայաստան – Մակեդոնիա | 2:2 | 10.05.95 |
ԵԱ 96 | Մակեդոնիա – Հայաստան | 1:2 | 06.09.95 |
ԱԱ 06 | Մակեդոնիա – Հայաստան | 3:0 | 18.08.04 |
ԱԱ 06 | Հայաստան – Մակեդոնիա | 1:2 | 04.06.05 |
ԵԱ 12 | Մակեդոնիա – Հայաստան | 2:2 | 07.09.10 |
ԵԱ 12 | Հայաստան – Մակեդոնիա | 4:1 | 07.10.11 |
ԱԼ | Մակեդոնիա – Հայաստան | 2:0 | 09.09.18 |
ԱԼ | Հայաստան – Մակեդոնիա | 4:0 | 16.10.18 |
Էստոնիա
Էստոնիայի հետ Հայաստանի հավաքականը հանդիպել է 5 անգամ, տարել 1 հաղթանակ 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն:
Առաջին անգամ թիմերը հանդիպել են 1998 թվականի նոյեմբերի 21-ին: Ընկերական խաղում մեր ընտրանին հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի և Էստոնիայի հավաքակաները վերջին անգամ հանդիպել են ընկերական խաղում: 2018 թվականի մարտի 24-ին կայացած ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի 0:0 հաշվով:
Երկու հավաքականները անցկացրել են 3 ընկերական հանդիպում, ևս 2 անգամ էլ հանդիպել են 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում:
ԸՆԿ | Հայաստան – Էստոնիա | 2:1 | 21.11.98 |
ԸՆԿ | Էստոնիա – Հայաստան | 2:0 | 18.08.99 |
ԱԱ 10 | Հայաստան – Էստոնիա | 2:2 | 28.03.09 |
ԱԱ 10 | Էստոնիա – Հայաստան | 1:0 | 01.04.09 |
ԸՆԿ | Հայաստան – Էստոնիա | 0:0 | 24.03.18 |
Վրաստան
Վրաստանի հետ մեր ընտրանին հանդիպել է 5 անգամ, տարել 1 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 3 պարտություն: Երկու հավաքականները առաջին անգամ հանդիպել են 1997 թվականի մարտի 30-ին: Վրաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում խոշոր 7:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներով համալրված մեր ընտրանու նկատմամբ:
Հայաստանի և Վրաստանի հավաքականների վերջին հանդիպումը կայացել է 2011 թվականի փետրվարի 9-ին: Ընկերական խաղում մեր ընտրանին պարտվել է 1:2 հաշվով:
ԸՆԿ | Վրաստան – Հայաստան | 7:0 | 30.03.97 |
ԸՆԿ | Հայաստան – Վրաստան | 1:2 | 06.02.00 |
ԸՆԿ | Հայաստան – Վրաստան | 0:0 | 26.04.00 |
ԸՆԿ | Հայաստան – Վրաստան | 2:0 | 21.02.04 |
ԸՆԿ Հայաստան – Վրաստան 1:2 09.02.2011
10:38 10.08.2025
Ռոդրին նորից վնասվածք է ստացել10:17 10.08.2025
Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում էՔննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...
10:00 10.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...