Շիրակում մեր գյուղացին ջրի որևէ խնդիր չի ունենա՝ անկախ եղանակից․ Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+33.09 oC

Շիրակում մեր գյուղացին ջրի որևէ խնդիր չի ունենա՝ անկախ եղանակից․ Պապիկյան

17:20 04.03.2020

Շիրակի մարզի ջրամբարները այս տարի աննախադեպ սակավաջուր են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Սարիկ Մինասյանն ու կառավարությանը հարց ուղղեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Շիրակի գյուղատնտեսներին ոռոգման ջրով ապահովելու համար։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այս ընթացքում Ջրային կոմիտեի ղեկավարության ներգրավմամբ քննարկումներ արդեն եղել են։ Լուծումներ, ըստ նախարարի, եզրագծվում են։

«Հիմա հավաստիացնում եմ գյուղացիներին, որ անկախ եղանակային պայմաններից՝ մեր գյուղացին այդ տարածաշրջանում ջրի որևէ խնդիր չի ունենա»,- ասաց նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

17:05 14.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման […] ...

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

16:57 14.08.2025

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելի դեմ՝ նրան մեղադրելով վիրավորանքի մեջ և պահանջելով 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար, հայտնել է թուրք առաջնորդի փաստաբանը։ Օգոստոսի 13-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին մարտ ամսին Ստամբուլի ընդդիմադիր […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:50 14.08.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ապակե կաթուցիչ, կռփազենք ու մեթադոնի լուծույթով 6 տարա: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Անչելոտին չի հայտնվել 30 լավագույն մարզիչների ցանկում

16:43 14.08.2025

Անչելոտին չի հայտնվել 30 լավագույն մարզիչների ցանկում

ESPN-ը հրապարակել է աշխարհի 30 լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային ցուցակը: Այն կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ մարզչական վարպետություն, խաղի ոճ, անձնակազմի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ձեռքբերումներ և X-ֆակտոր (նորարարություն և զարմացնելու ունակություն): Առաջին հորիզոնականում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախորդ մրցաշրջանում նվաճել է «թրեբլ»: Երկրորդ տեղում է Առնե Սլոտը, որը «Լիվերպուլի» հետ հաղթել […] ...

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

16:36 14.08.2025

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան […] ...

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

16:30 14.08.2025

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

Ծնողների կարևորագույն առաքելություններից մեկը երեխայի անվտանգության ապահովումն է, այդ թվում`ավտոմեքենայում: Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը: Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր […] ...

BACK_TO_TOP