17:33 04.03.2020
Եթե աշխարհը հիմա փոքրացել է, ապա դրա մի տարածաշրջանը էլ ավելի է փոքրացել, ու ամեն առանձին պետության ներքին իրադարձությունները ազդում են տարածաշրջանի վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով Վրաստանում ունեցած քննարկումները։
Նա ասաց, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են, թե հայ-վրացական օրակարգում ինչ կարելի է անել տարածաշրջանում ընդհանուր լարվածությունը նվազեցնելու համար։ Փաշինյանի խոսքերով՝ իրենք Գիորգի Գախարիայի հետ արձանագրել են, որ պատրաստակամ են անել այդպիսի քայլեր։
Փաշինյանի խոսքերով՝ երկու երկրները ընդհանրություն ունեն․ երկու կողմերն էլ ունեն դիրքորոշում, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Վարչապետը այս օրինակով բացատրեց՝ դա նշանակում է, որ այդ հարցում կան համագործակցության ուղիներ։
17:05 14.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքումՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման […] ...
16:57 14.08.2025
Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելի դեմ՝ նրան մեղադրելով վիրավորանքի մեջ և պահանջելով 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար, հայտնել է թուրք առաջնորդի փաստաբանը։ Օգոստոսի 13-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին մարտ ամսին Ստամբուլի ընդդիմադիր […] ...
16:50 14.08.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ապակե կաթուցիչ, կռփազենք ու մեթադոնի լուծույթով 6 տարա: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:43 14.08.2025
Անչելոտին չի հայտնվել 30 լավագույն մարզիչների ցանկումESPN-ը հրապարակել է աշխարհի 30 լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային ցուցակը: Այն կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ մարզչական վարպետություն, խաղի ոճ, անձնակազմի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ձեռքբերումներ և X-ֆակտոր (նորարարություն և զարմացնելու ունակություն): Առաջին հորիզոնականում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախորդ մրցաշրջանում նվաճել է «թրեբլ»: Երկրորդ տեղում է Առնե Սլոտը, որը «Լիվերպուլի» հետ հաղթել […] ...
16:36 14.08.2025
Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան […] ...
16:30 14.08.2025
Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆԾնողների կարևորագույն առաքելություններից մեկը երեխայի անվտանգության ապահովումն է, այդ թվում`ավտոմեքենայում: Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը: Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր […] ...