Բավրայի անցակետում հսկողության խստացված ռեժիմ է. օտարերկրացիների մուտքն արգելված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բավրայի անցակետում հսկողության խստացված ռեժիմ է. օտարերկրացիների մուտքն արգելված է

15:38 16.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ից ժամանակավորապես կասեցվել է երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը, բայց սահմանափակումները բեռնափոխադրումների վրա չեն տարածվել: Հայաստանը Վրաստանի հետ կապող բոլոր անցակետերում սահմանվել է հսկողության խստացված ռեժիմ:

Այժմ Շիրակի մարզում գտնվող Բավրայի անցակետում բուժաշխատողներն ու սահմանապահները շուրջօրյա աշխատանքի ընթացքում կատարում են պրոֆիլակտիկ միջոցառումներ ու սահմանը հատող քաղաքացիների ջերմաչափումներ, անհրաժեշտության դեպքում առանձնացնում են կասկածելի ախտանշաններ ունեցողներին ու մեկուսացնում:

Արդեն մի քանի օր է` Բավրայի անցակետում անսովոր հանդարտություն է: Սահմանն անցնելու թույլտվություն ունեն միայն բեռնափոխադրում կատարող մեքենաների վարորդները: Մարդատարների համար սահմանը ժամանակավորապես փակ է, բայց մարդատարների հազվադեպ հանդիպել հնարավոր է:

Հիմնականում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն ու երկքաղաքացիներն են, որոնք վերադառնում են Վրաստանից` սահմանը հատելու իրավունք ունեն միայն նրանք։ Մինչ դիմակներ ու ռետինե ձեռնոցներ կրող Ազգային անվտանգության  ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներին փաստաթղթերը ներկայացնելը, մուտքի մոտ պարտադիր չափվում է բոլոր վարորդների ու քաղաքացիների ջերմությունը:

«Ջերմաչափում ենք բոլորին` առանձին-առանձին, եթե կասկածելիներ լինեն, ներս ենք հրավիրում, նորից թևատակից ջերմաչափով ջերմաչափում ենք»,- ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանի օգնական Սանամ Հովհաննիսյանը:

«Մինչև 5 մ հեռավորության վրա կարող է ջերմությունը ցույց տալ, բայց կոնկրետ այս դեպքում, կապված կորոնավիրուսի իրավիճակի հետ, ավելի մոտիկից ենք ջերմաչափում։ Եթե կասկածելի հիվանդներ ենք ունենում, որոնց ջերմաստիճանը 37-ից անցնում է, հրավիրում ենք ներս` զննման»,- ջերմաչափման գործընթացն է ներկայացնում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբան Լուսինե Գևորգյանը:
Հայաստան վերադարձող քաղաքացիների մոտ կասկածելի բարձր ջերմություն ունեցողներ SHANTNEWS-ի նկարահանման  ընթացքում չհայտնաբերվեցին, բոլորն էլ նշում էին, որ խուճապային տրամադրություն չունեն` ընդամենը մի քանի օրով էին երկրից դուրս եկել, հիմա վերադառնում են տուն:

Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները ենթարկվում են կրկնակի հետազոտության, կասկածելի ախտանշաններ ունեցողներն առանձնացվում են մեկուսարանում, որից հետո շտապօգնության մեքենայով ու հատուկ հանդերձանք կրող բուժաշխատողների ուղեկցությամբ տեղափոխվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց:

«Ամսի 13-ին ունեցանք հոսպիտալացման երկու դեպք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, նրանք ուկրաինացիներ էին և եկել էին եվրոպական երկրներ շրջագայությունից, այսպես կոչված «անապահով երկրներից» և ջերմում էին: Կասկածելի էին, մեկուսացվեցին և մեկ օր անց տեղեկացանք, որ իրենց թեստերի պատասխանը եղել է բացասական»,- ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Հակոբ Ավետիսյանը:

Բավրայի անցակետում երկու անձի համար նախատեսված մեկուսարանից բացի, ստեղծված է նաև վրանային  մեկուսարան: Այն տեղակայված է անմիջապես անցակետի մուտքի մոտ ու նախատեսված է անհրաժեշտության դեպքում կասկածելի ախտանշաններով շատ հիվանդներ առանձնացնելու համար:

 

«Ժամանակավոր վրանային մեկուսարանը տեղադրվել է Բավրայի անցակետում դեռևս մարտի երկուսից, տեղադրվել է մեր սահմանապահ զորքերի կողմից, ծառայում է որպես խիստ ժամանակավոր մեկուսարան, այսինքն` ծառայում է, երբ  հոսքայնությունը մեծ է Բավրայի անցակետում»,- ներկայացնում է Հակոբ Ավետյանը:
Հատուկ հանդերձանքով  բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների հետ համատեղ Սահմանապահ զորքերի ծառայողներն օրական մի քանի անգամ իրականացնում են նաև անցակետի սպասարկման սրահների ու տարածքի  ախտահանման աշխատանքներ:
Անկախ այն բանից` ավտոմեքենան գալիս է Վրաստանից, թե կորոնավիրուսի համար առավել ռիսկային համարվող մեկ այլ երկրից, բեռնատարների ախտահանում անցակետում չի կատարվում։ Դա ցուցված է միայն այն դեպքում, երբ  վարորդի մոտ թեստի պատասխանները կլինեն դրական, դրանից հետո բեռնատարը կտեղափոխվի սանիտարական հրապարակ ու կկատարվի խցիկի ամբողջական ախտահանում և ստերիլիզացում:
Ներկայումս օտարերկրացիների համար ցամաքային անցակետով Հայաստան այցելելը արգելված է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

BACK_TO_TOP