19:00 16.03.2020
Կանադայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 250-ը, վարակված դեպքերից 100-ից ավելին գրանցվել է Օնտարիո նահանգում: Կանադայի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ հանրային բոլոր միջոցառումները, որոնք ընդգրկում են 250-ից ավելի մարդ, պետք է չեղարկվեն: Կանադայի խորհրդարանը հայտարարել է մինչև ապրիլի 20-ն աշխատանքները դադարեցնելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Օնտարիո նահանգի խորհրդարանի հայ անդամ, առաջին հայ երեսփոխան Արիս Պապիկյանը:
«Յիշենք, Գանատայի կառավարութիւնը կոչ ուղղեց քաղաքացիներուն, որ մնան հանդարտ եւ հետեւին
առողջապահութեան նախարարութեան ցուցմունքներուն եւ սահմանաբակեն իրենց ճամբորդութիենները: Միւս կողմէ, Օնթարոյի Կրթութեան նախարարը յայտարարեց, որ կրթական հաստատութիւնները փակ պիտի մնան մինչեւ 5 Ապրիլ 2020»,- ասաց նա:
Պապիկյանը նշեց, որ մարտի 14-ից Քեպեք նահանգը հայտարարել է արտակարգ դրություն, ներկայացրեց նաև հայ համայնքի շրջանում ձեռնարկված քայլերը:
«Կը նշուի նաեւ, որ Գանատայի բոլոր Հայկական կրթական հաստատութիւնները նմանապէս փակ պիտի մնան մինչեւ 5 Ապրիլ 2020։ Կարգ մը Հայ Առաքելական եկեղեցիներ սկսեալ 15 Մարտ 2020, բոլոր եկեղեցական արարողութիւնները, տեղի պիտի ունենան դռնփակ։ Մեր հայորդիները կրնան հետեւիլ արարողութեանց ուղիղ սփռումով: Պէտք է աւելցնել, այլ Հայ առաքելական եկեղեցիները իրենց սովորական պատարագը պիտի շարունակեն։ Եկեղեցին իրեն հաւատացեալներուն խորհուրդ կու տայ՝ եկեղեցի հաճախելէն զանց մնան այն անձերը, որոնք վերջին 14 օրուայ ընթացքին վերադարձած են օտարերկրեայ ճանապարհորութենէ մը։ Խորհուրդ կու տան բոլոր անոնց որոնք ճանապարհորդեր են՝ նախքան եկեղեցի գալը, սպասեն առնուազն 14 օր թեկուզ եւ անոնք հարբուխի նման ախտանիշներ չունին։ Յաւելուածաբար, Խորհուրդ կու տան եկեղեցի հաճախելէն զանց մնայ իւրաքանձիւր անձ, որ
հարբուխի նման ախտանիշներ ունի»:
Կանադահայ բոլոր կազմակերպությունները որոշում են կայացրել հետաձգել հանրային նախաձեռնությունները և
ձեռնարկները։
«Բարեբախտաբար Հայ գաղութէն ներս ոչ մէկ «Քորոնայ» ժահրով վարակուած վիճակ գոյութիւն չկայ։ Դաշնային եւ նահանգային կառավարութիւնները մօտէն կը հետեւին այս համաճարակի զարգացման, նիւթական օժանդակութիւններ յայթայթած են առողջապահական համակարգերուն, երեցներուն խնամք տանող հաստատութիւններուն եւ բոլոր այն անհատներուն եւ կազմակերպութիւններուն որոնք նիւթական կարիք պիտի ունենան իրենց առօրեան շարունակելու համար։ Լիայոյս եմ, որ Գանատահայ համայնքը նուազ կորուստներով պիտի յաղթահարէ այս ժամանակաւոր տագնապին»,- հավելեց Արիս Պապիկյանը:
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...
13:22 26.07.2025
Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվելԻրանի հարավ-արևելքում դատական գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...