18:54 05.06.2018
«Արարատյան բակալավրիատի» ֆինանսական աուդիտի արդյունքները շուտով հայտնի կլինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Տեր Մեսրոպ քահանա Արամյանը փորձել է սրա մեջ ներքաշել «Այբ»-ին, բայց իմ մեջբերած խնդիրները կապված են եղել նրա քաղաքական գործունեության, կրթության ոլորտում ունեցած բացասական գործունեության հետ: Մենք նաև մոնիթորինգ ենք իրականացնելու «Արարատյան բակալավրիատում», որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական ուսումնասիրություն իրականացրած խմբի, կան»,-ասաց նախարարը:
ԿԳ նախարարի խոսքերով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կրթության գծով խորհրդական տեր Մեսրոպ քահանա Արամյանի քաղաքական գործունեության արդյունքում կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացում կնկատվեր:
«Ասեմ, թե ինչ կլիներ ծրագրի լիարժեք իրագործման դեպքում: Մենք ստեղծելու էինք գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց վերահսկողության տակ գտնվելու էին բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ, նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ երբ դու լավ ուսուցիչներին ու երեխաներին կենտրոնացնում ես մի տեղ, կրթական բարենպաստ մթնոլորտը մյուս դպրոցներում նվազում է»,- ասաց Հարությունյանը:
Նա վստահեցրեց, որ դրամական միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված տեղեկություններ առաջիկայում կհրապարակվեն:
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...
21:21 27.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...
21:00 27.05.2025
Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համարՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
20:55 27.05.2025
«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...
20:43 27.05.2025
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...