21:33 22.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
«Տասնյակ երկրներում արձանագրվել են մահվան թվեր, այդ երկրների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ էության, աշխարհում չկա մի երկիր, որ գործնականում ասեր՝ ինքը պատրաստ էր կորոնավիրուսին, աշխարհում չկա մի երկիր, որն ասի, թե ինչքան է շարունակվելու կորոնավիրուսային համաճարակը»,- ասաց վարչապետը` տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակման 194 դեպք:
«Այդ դեպքերի ավելի քան 70 տոկոսը ճյուղավորված են այսպես կոչված Էջմիածնի և արտադրամասի դեպքերից, և ըստ էության, այս պահի դրությամբ կարողացել ենք կանգնեցնել Էջմիածնի ճյուղի զարգացումը: Մենք հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը: Հաստատված դեպքերի 78 տոկոսն ընդհանրապես չունի ջերմություն, 37-38 աստիճան ջերմություն ունի 18 տոկոսը, 39 աստիճանից բարձր ջերմություն ունի մեր հիվանդների 1 տոկոսը»,- տեղեկացրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ մենք նաև սպասում ենք, թե գարնան գալը որքանով կազդի համաճարակի թուլացման վրա:
«Մեր մեծագույն խնդիրը ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ պետք է անենք ամեն ինչ, որ տարեցները ապահով զգան իրենց:
«Պիտի բացառենք տարեցների հավաքվելը փոստային բաժանմունքներում»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ գումարները կարող են նրանց առձեռն բաժանվել:
«Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին։ Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Վաղը մենք մի քանի խորհրդակցություն ունենք, մեկը նվիրված է գյուղատնտեսությանը»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով նաև ոստիկաններին, փրկարար ծառայության աշխատակիցներին, բուժաշխատողներին:
«Մենք բացառիկ ենք նրանով, որ մեր երկրում խուճապային տրամադրություններ չեն նկատվում»,- հավելեց նա՝ հույս հայտնելով, որ այդ անհանգստությունը մեզ կմղի ռազմավարական քայլերի:
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...