19:56 24.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է Գյումրիում շուրջ 21 հեկտարի վրա կառուցել արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն: Առաջին փուլով կառուցապատվելու է 5.8 հեկտարը, որտեղ լինելու է վարչական շենքը, ավտոկայանատեղիներ և տնտեսական մասնաշենք: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի համար հատկացում կատարվել է Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, նախկին տանկային զորամասի տարածքում: Այստեղ անցած տարվանից կատարվում է մեքենաների մաքսազերծումը: Նոր շինարարությունն ինչպիսի ազդեցություն կունենա արտաքին միջավայրի վրա․ այս մասին առցանց ռեժիմով հանրային քննարկում են անցկացրել շրջակա միջավայրի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:
Շրջակա միջավայրի նախարարության, ՊԵԿ-ի և կառուցապատող ընկերության մեկական ներկայացուցիչ և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար․ այն անձանց շրջանակն էր, որոնք ներկա էին հանրային քննարկմանը: Իսկ թեման Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոնի շինարարությունն էր: Սա երկարաժամկետ ծրագիր է, որի մեկնարկը ՊԵԿ-ն անցած տարի է տվել: Կառուցվեցին այն շինությունները, որոնք անհրաժեշտ էին ավտոմաքսազերծման գործընթաց կատարելու համար: Այս տարի շինարարությունը շարունակվելու է: Մասնագետները հստակ նշեցին, թե ինչքան տարածք է կառուցապատվելու և ինչ է կառուցվելու:
«Առաջին փուլում կառուցապատվելու է 21,5 հեկտարից 5,8 -ը: Պետք է ունենանք 3800 քառակուսի տարածքով վարչական մասնաշենք, որտեղ տեղակայվելու են մաքսային հսկողության պետական մարմինները՝, մաքսային ծառայություն, հսկողության հետ առնչվող այլ մարմիններ՝ ապահովագրական ընկերություններ, բանկեր, ոստիկանություն և այլն: Ծրագրի մեջ ներառել ենք կենտրոնին հարակից Խրիմյան Հայրիկ փողոցի վերանորոգման աշխատանքները, որն արդեն նախաձեռնում ենք սկսել: Առաջին մասի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2020-ի հուլիսին, իսկ երկրորդ մասի՝ հիմնական շինարարությունը, նախատեսում ենք իրականացնել 3 տարվա ընթացքում»,- ասել է ՊԵԿ շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ Նորիկ Մնոյանը:
Շինարարության ժամկետներին, տարածքի ընտրությանը, արտաքին միջավայրի վրա ազդեցությանը վերաբերող հարցերն առցանց ռեժիմով SHANTNEWS-ն էր հասցեագրել բանախոսներին: Այլ հարցեր, այլ շահագրգիռ կառույցներից չկային: ՊԵԿ ներկայացուցիչը նախ նշեց, որ այս տարի ծրագրի առաջին փուլն է մեկնարկելու: Ժամկետները հստակ են:
Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման միասնական կենտրոնը մեկ վայրից, մեկ պատուհանի սկզբունքով է դարձնելու հյուսիսային մաքսատնից ներմուծվող ու արտահանվող ապրանքների մաքսազերծումը: Կենտրոնի կառուցման համար մինչ այս ծախսվել է 3 մլրդ դրամ, ևս 1,4 մլրդ դրամ էլ այս տարվա աշխատանքների արժեքն է կազմելու: Կառուցվելու է ոչ միայն կենտրոնը, այլև ենթակառուցվածքները:
Մինչ շինաշխատանքների մեկնարկը նախագիծը փորձաքննություն է անցնելու: Մասնավորապես` մասնագետները պարզելու են, թե շրջակա միջավայրի վրա ինչպիսի ազդեցություն կունենա շինարարությունը: Միանգամից էլ նշում են՝ տարածքը, որը հատկացվել է, կանաչ գոտի չէ:
«Ըստ հայտի՝ նախկին տանկային գնդի տարածք է, որի մակերեսը 21,57 հեկտար է: Համաձայն հայտի՝ կանաչապատ տարածքներ չկան, հողի բուսաշերտը բացակայում է, կենսաբազմազանությունը ևս: Շինարարական աշխատանքների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա լինելու են օդային ավազան փոշու արտանետումների ձևով, աղմուկի մակարդակը հնարավոր է բարձրանա, հնարավոր է նաև ճանապարհների ծանրաբեռնվածություն»,- ասել է շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ Թամարա Միրիջանյանը:
Շինարարության ընթացքում տարածքից հանվելու է 20 հազար խորանարդ մետր հող, որը հետո հետլիցք է կատարվելու: Բնապահպանական մյուս ազդեցությունները նույնն են, ինչ բոլոր խոշոր շինարարությունների դեպքում է: 30 օրվա ընթացքում փորձագետները շրջակա միջավայրի ազդեցության մասին փորձաքննության եզրակացություն են ներկայացնելու: Այս ընթացքում պատրաստ են լսել բնապահպանների գրավոր առաջարկները, եթե այդպիսիք լինեն:
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...