Խոշոր ընկերությունները ֆուտբոլիստների պես միլիոնավոր դոլարներով գնում են տվյալագետներին. ՀԱՀ դասախոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Խոշոր ընկերությունները ֆուտբոլիստների պես միլիոնավոր դոլարներով գնում են տվյալագետներին. ՀԱՀ դասախոս

10:59 20.12.2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկում է տվյալագիտության բակալվրի աստիճան: 2018 թվականի սեպտեմբեր ամսից մեր երկրում առաջին անգամ կդրվի նոր՝ տվյալագիտության բակալավրի աստիճանի մեկնարկը: Ծրագրի հիմնական շեշտադրումը լինելու է մաթեմատիկան, վիճակագրությունը և հաշվարկումը: Մեկ տարի սովորելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ընտրել նեղ մասնագիտացում՝ գործարար վերլուծության կամ կենսաինֆորմատիկայի ոլորտում: 

Ծրագրի մեկնարկի առիթով այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տվյալ մասնագիտության մասնագետները ներկայացրել են դրա առանձնահատկություններն ու կարևորւթյունը 21-րդ դարում: ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Արամ Խալաթյանի խոսքով՝ խոշորգայուն ընկերությունները այս մասնագիտությամբ հմտացածներին ֆուտբոլիստների պես գնում են միլոնավոր դոլարներով.« «Մաքենզի» ընկերությունը կատարել է հետազոտություն և կանխատեսել է ողջ աշխարհում այս մասնագետների 500 հազար դեֆիցիտ, սա խոսում է այն մասին, որ այս մասնագիտությունը պահանջված է»,-նշեց Խալաթյանը: Վերջինիսի խոսքով՝ սա հենց այն մասնագիտությունն է, որ Հայաստանի ապագայի համար կարևոր դերակատարում կարող է ունենալ:

Տվյալագիտության բակալավրի աստիճանը միջգիտակարգային աստիճան է, որն իր մեջ ներառում է վիճակագրական մոդելավորման, մեքենայաուսուցման և հաշվիչ գիտությունների հիմնական դրույթները:  Ավարտելուց յետո ուսանողները կտիրապետեն հսկայածավալ տվյալները կառավարելու հմտություններին:  Տվյալագիտության նպատակը էլեկտրոնային տվյալներից գիտելիքի ստացումն է: Այն ամենարագ զարգացող մասնագիտություններից մեկն է: Ըստ որոշ գնահատականների՝ ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, տվյալագիտության աշխատաշուկայում  առաջարկի և պահանջարկի միջև տարբերությունը հասնում է մինչև 50%-ի: Խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Facebook-ը, IBM-ը, հսկայական միջոցներ են ներդնում տվյալագիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

20:39 09.05.2025

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

20:16 09.05.2025

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...

SHANTNEWS

20:00 09.05.2025

SHANTNEWS

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

19:53 09.05.2025

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...

Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ

19:35 09.05.2025

Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։ Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի […] ...

Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներ

19:22 09.05.2025

Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներ

Իրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին: «Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել […] ...

BACK_TO_TOP